Последние новости

Մակրոնը ներկայացրել է Եվրամիությունում Ֆրանսիայի առաջիկա նախագահության առաջնահերթությունները

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ներկայացրել է Եվրամիությունում երկրի առաջիկա նախագահության առաջնահերթությունները։

«Շատերը կցանկանային հույս դնել միայն մեկ ազգի վրա։ Ազգերը մեր ուժն են, մեր հպարտությունը, սակայն եվրոպական միասնությունը դրանց անփոխարինելի հավելումն է»,- ասել է նա։ «Մենք ցանկանում ենք ստանալ ... ուժեղ Եվրոպա աշխարհում, լիովին ինքնիշխան, ազատ իր ընտրության և սեփական ճակատագիրը վերահսկելու մեջ», - ասել է նա Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահությունը կնպաստի «եվրոպական մոդելի առաջընթացին», որը թույլ կտա 27 երկրների դաշինքին ստեղծել աշխատատեղեր՝ միաժամանակ պահպանելով սոցիալական բարձր չափանիշները։

Եվրամիությունը պետք է նոր պաշտպանական ռազմավարություն սահմաներ, որը կուժեղացներ նրա՝ ինքնապաշտպանվելու կարողությունը, թեև ՆԱՏՕ-ն շարունակում էր օգտակար և արդյունավետ մնալ: «Մենք ունենք ընդհանուր սպառնալիքներ և ընդհանուր նպատակներ», - ասել է Մակրոնը՝ կոչ անելով ստեղծել ուժեղ, ինքնիշխան և միասնական Եվրոպա:

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիայի առաջարկների թվում կլինի արտակարգ իրավիճակների արձագանքման պոտենցիալի ձևավորումը՝ օգնելու ԵՄ երկրներին, որոնք իրենց սահմաններին ճգնաժամերի են բախվում:

Ֆրանսիայի նախագահը նաև կոչ է արել ԵՄ-ին կանոնավոր քաղաքական հանդիպումներ անցկացնել միգրացիոն հարցերի շուրջ, ինչպես եվրոգոտու երկրներն են անում տնտեսական հարցերի դեպքում:

Նա հայտարարել է հաջորդ տարվա առաջին կեսին գագաթնաժողովների շարքի մասին, որոնք նվիրված են լինելու ԵՄ պաշտպանական քաղաքականությանը և Աֆրիկայի ու Արևելյան Բալկանների հետ հարաբերություններին, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ