2021 թվականին ռեկորդային թվով լրագրողներ են հայտնվել ճաղերի հետևում
2021 թվականին աշխարհում ռեկորդային թվով՝ 293 լրագրող է կալանավորվել։ Սա ամենաբարձր ցուցանիշն է դարձել, ասվում է Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի (ԼՊԿ)` հինգշաբթի հրապարակված զեկույցում:
«Կոմիտեն պարզել է, որ 2021 թվականին իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար բանտարկված մեդիա ոլորտի մասնագետների թիվը հասել է ռեկորդային 293 մարդու։ Առնվազն 24 լրագրող մահացել է այս տարի իրենց մասնագիտական գործունեության արդյունքում, ևս 18-ը մահացել է անհասկանալի հանգամանքներում»,- ասվում է ԱՄՆ-ում գործող կոմիտեի հայտարարության մեջ։
Իրավապաշտպանները նշում են, որ 2020 թվականին ձերբակալվածների թիվը կազմել է 280 մարդ:
Միջազգային կազմակերպության գնահատականներով՝ պարզվել է, որ լրատվամիջոցների ձերբակալված աշխատակիցների մեծ մասը Չինաստանում է՝ 50 մարդ։ Մյանմարը երկրորդն է (26)՝ զինված ուժերի իշխանության գալուց հետո տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված։ Դրան հաջորդում են Եգիպտոսը (25), Վիետնամը (23) և Բելառուսը (19): Տասնյակում են նաև Թուրքիան (18), Էրիթրեան (16), Սաուդյան Արաբիան (14), Իրանը (11): Ռուսաստանում, ըստ զեկույցի, 14 լրագրող է կալանավորվել։ Արևմտյան Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում, կոմիտեի տվյալներով, նման դեպքեր չեն եղել։
Թուրքիան ավելի վաղ զբաղեցնում էր առաջին տեղը նմանատիպ ցուցակներում։ Անցյալ տարի թուրքական իշխանություններն ազատ արձակեցին 20 մարդու, սակայն զեկույցի հեղինակները հակված չեն դա որպես խոսքի ազատության հետ կապված իրավիճակի բարելավման նշան դիտարկել: Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, կոմիտեն նշում է, որ 2018 թվականին լրագրող Ջամալ Հաշաքջիի սպանությունը «ավելի արդյունավետորեն լռեցրեց լրագրողական համայնքը, քան ձերբակալությունների նոր ալիքները»։
«Աշխարհում ձերբակալված լրագրողների թիվը վեցերորդ տարին անընդմեջ 250-ը գերազանցելու պատճառները տարբեր երկրներում տարբեր են: Բայց ամենուր նկատվում է հստակ միտում՝ անկախ լրագրության աճող մերժում»,- ասվում է զեկույցում։
Ինչպես նշում է կազմակերպությունը, 2021 թվականին ամբողջ աշխարհում 19 մարդ է սպանվել իրենց մասնագիտական գործունեության համար, երեքը սպանվել են «թեժ կետերում» աշխատելիս, ևս երկուսը՝ փողոցային բողոքի ցույցերը լուսաբանելիս, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.