Արմեն Չարչյանի գործով արտահերթ դատական նիստ է հրավիրվել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի գործով այսօր արտահերթ դատական նիստ կգումարվի։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Առաջին ատյանի դատարանի դատավոր Միսակյանը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա արտահերթ դատական նիստ է նշանակել այսօր` ժամը 14:00-ին»,– Facebook-ի իրէջում գրել է փաստաբանը։
Երեկ` դեկտեմբերի 9-ին Էրիկ Ալեքսանյանը Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով դատական արտահերթ նիստ հրավիրելու միջնորդություն էր ներկայացրել դատարանին` հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը։
Բանն այն է, որ ՍԴ–ն երեկ հրապարակել էր պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավորների դիմումի վերաբերյալ որոշումը:
Սահմանադրական դատարանն արձանագրել էր. «Անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ և չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»:
Այս որոշման հիման վրա «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ իրենց խմբակցության անդամներին (Արմեն Չարչյան, Մխիթար Զաքարյան, Արթուր Սարգսյան) ամիսներ շարունակ ապօրինի են պահել կալանքի տակ, ու նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.