«Ժողովուրդ». ԱԱԾ-ՈՒՄ ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ՝ ՀԱՐՈՒՑԵ՞Լ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ, ԹԵ՞ ՈՉ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Աժ միջադեպի գործը ուղարկվել է ԱԱԾ նյութեր նախապատրաստելու համար: Նյութերի նախապատրաստման երրորդ օրը լրացել է, և դեռևս ԱԱԾ-ում հստակություն չկա՝ հարուցել քրեական գործ, թե ոչ։
Իսկ ինչո՞ւ է ստեղծվել նման իրավիճակ։ Բանն այն է, որ «Հայաստան» դաշինքի պագամավորների օգնականները կոնկրետ անուններ չեն տալիս, թե ով է իրենց հարվածել, ավելին՝ ասում են, որ իրենց ծեծող չկա ու չի էլ լինի:
Տեղեկացանք, որ միջադեպի կիզակետում հայտնված ԱԺ պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանը կոնկրետ հրաժարվել է բացատրություն տալ: Իսկ, ահա, ԱԺ պատգամավորները, որոնք եղել են ծեծկռտուքի կիզակետում, հայտնել են, թե իրենք չեն ծեծել ոչ մեկի, լսել են ձայներ ու տեսել են՝ օգնականներն են կռիվ անում:
Դատելով իրավիճակից՝ ԱԱԾ-ն այս դեպքով կհետևի ՀՔԾ-ի օրինակին, քրեական գործ չի հարուցի կամ էլ հարուցելու դեպքում կկարճի, ինչպես եղավ այս տարի՝ օգոստոսի 24-ին և 25-ին, ԱԺ դահլիճում մյուս միջադեպերի դեպքում, երբ ակնհայտ էր, ու կային բազաթիվ տեսաձայնագրություններ, թե ով ում քանի անգամ է հարվածում, բայց այդպես էլ քրեական գործ չհարուցվեց»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.