Ի՞նչ է պետք Արցախը զարգացնելու համար. Արտակ Բեգլարյանը 5 հիմնական կետ է առանձնացնում
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը երկրի զարգացման համար 5 հիմնական կետ է առանձնացրել` կայուն անվտանգություն, սոցիալ–տնտեսական կայուն զարգացում, ժողովրդագրական աճ, որակյալ կրթություն ու արդյունավետ կառավարում։ Նա այդ մասին ասաց այսօր Արցախի անկախության հանրաքվեի 30-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ։
«Երկարաժամկետ անվտանգության առումով կարող եմ ասել` մենք պատկերացնում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ միջոցներով, մեր իրավունքների անվերապահ ճանաչման, անկախության ճանաչման, ինչպես նաև մեր բռնազավթված տարածքների հիման վրա։ Սրանք այն կարմիր գծերն են, որոնք պետք է ուղենիշ լինեն ղարաբաղ–ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին մտածելիս, խոսելիս ու ջանքեր գործադրելիս»,– նշեց Բեգլարյանը։
Նա ընդգծեց, որ չնայած անվտանգային խնդիրներին, բավականին հաջողություններ են գրանցվել ժողովրդագրական տեսանկյունից, ու այն, որ Արցախում արդեն շուրջ 120 հազար հայ է բնակվում, բավականին լուրջ ցուցիչ է, որ Արցախի հայությունը պատրաստ է ապրել ու արարել իր հայրենիքում։
Պետնախարարը շեշտեց, որ սոցիալ–տնտեսական հաջողություններ նույնպես արձանագրվել են, բնականոն կյանքը որոշ չափով վերականգնվել է, Արցախի ու Հայաստանի կառավարությունների, ինչպես նաև համահայկական տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվել են հումանիտար ծրագրեր։
Արդյունքում հնարավոր է դառնում քայլ առ քայլ լուծել առկա հիմնախնդիրները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.