Последние новости

Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը առանց դատարանի որոշման այսօր ազատ են արձակվելու

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը առանց դատարանի որոշման այսօր ազատ են արձակվելու «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:

Նշենք, որ քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից ազատ արձակվել ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանը: Նրա նկատմամբ կիրառվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակել է իր դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ