Ինչո՞ւ են Բաքվի բանտերից վերադարձածները տեղափոխվում ՀՀ բանտեր
Գոյություն ունի Հայաստանի օրենսդրություն, որը ենթադրում է ընթացակարգեր։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն փաստը, որ Բաքվի բանտերից վերադարձողները տեղափոխվում են Հայաստանի բանտեր։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
«Ես ենթադրում եմ, որ ըստ այդ ընթացակարգերի մեր հայրենակիցները, որոնք ենթակա են որոշակի քրեական գործերի շրջանակներում ներգրավվելու, պետք է համապատասխան ժամկետների մեջ ներգրավվեն այդ գործերում»,–ասաց Աղաջանյանը։
Հարցին, թե արդյո՞ք նրանց կալանավորելով հոգեբանական խնդիրներ չեն առաջանա տղաների մոտ` Աղաջանյանը պատասխանեց, որ կան հոգեբանական և այլ նմանատիպ հանգամանքներ հաշվի առնող կոնկրետ սուբյեկտներ, ատյաններ, որոնք պետք է այդ հարցին պատասխանեն: Սակայն, ըստ նրա, ոչ մի դեպքում դա չի կարող տեղի ունենալ հակառակ ՀՀ օրենսդրության։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կապ ունեն իրար հետ 5 գերիներին կալանավորելու միջնորդություն ներկայացնելն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութը, որտեղ Սիմոնյանն ասում էր, որ գերիները դասալիք են։ Ի պատասխան Աղաջանյանը նշեց` գերեվարման դրվագների հետ կապված քրգործերը որևէ քաղաքական գործչի պատկերացումներով չեն պայմանավորված։
Աղաջանյանը վստահեցրեց` ՀՀ–ն երբեք չի հրաժարվել բոլոր գերիներին հայրենիք վերադարձնելու իր պարտավորությունից։
Նշենք, որ նոյեմբերի 17-ին` ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել էր, որ պետք է քննվի, թե ինչ հանգամանքներում են զինվորները գերի ընկել։ Նա ընդգծել էր նաև, որ հնարավոր չէ այնպիսի բան, որ ՀՀ սահմանների վերաբերյալ տրվի չկրակելու, սահմանը չպաշտպանելու հրաման։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 10:04
Организованная антинациональными властями кампания против Армянской Апостольской Церкви является экзистенциальной угрозой для сохранения национальной идентичности и суверенитета государства. Эта атака носит стратегический характер и строится вокруг двух взаимосвязанных этапов, которые можно назвать «программой минимум» и «программой максимум».
-
2025-06-03 10:00
После того, как в Сирии пала власть Башара Асада, а Израиль провел серию относительно удачных операций против ХАМАС и «Хезболлы», влияние Ирана на Ближнем Востоке заметно ослабло.
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.