Արցախի ՄԻՊ. գերությունից վերադարձած անձանց իրավական գործընթացների մեջ ներգրավելը սխալ եմ համարում
Գերությունից վերադարձած անձանց իրավական գործընթացների մեջ ներգրավելը, կարծում եմ, սխալ է։ Այս մասին դեկտեմբերի 10-ին քննարկման ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական գերությունից վերադարձած քաղաքացիները հոգեբանական այնպիսի վիճակում չեն, որ ներքաշվեն իրավական գործընթացների մեջ։
«Հաշվի առնելով այն, թե Ադրբեջանում ինչ խոշտանգումների են ենթարկվում գերիները, նրանք նախ պետք է վերականգնվեն»,-ընդգծեց նա։
Անդրադառնալով Արցախի խնդիրներին՝ Ստեփանյանն ասաց, որ անվտանգության խնդիրը դեռևս կապված է արցախցիների նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հետ։
«Սոցիալական ամենասուր խնդիրը բնակարանային խնդիրն է։ Քանի դեռ այն լուծման փուլում է, մարդկանց պետք ժամանակավոր կացարան տրամադրել»,-հավելեց օմբուդսմենը։
Նա նշեց, որ Հայաստանում այժմ ապրում է 20 հազար արցախցի։
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերություներից Հայաստան վերադարձված, այժմ արդեն՝ մեղադրյալի կարգավիճակ ունեցող զինծառայողներից Ն.Ե.-ին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը դատարանը մերժել է:
Ավելի վաղ News.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված 10 գերիից 5-ին մեղադրանք է առաջադրվել, և որ նրանց կալանավորելու միջնորդություններ եբ ներկայացվել դատարան։
Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Նշենք, որ դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինծառայողի։ Նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կան հարուցված քրեական գործեր, և պետք է պարզվեն գերեվարման յուրաքանչյուր դեպքի հանգամանքները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 05:46
Универсальные права человека не ограничены территорией, временем и юрисдикцией. Об этом заявил специалист по международному праву Ара КАЗАРЯН в беседе с Sputnik Армения, комментируя заявление министра иностранных дел Армении Арарата Мирзояна, прозвучавшее в парламенте.
-
2025-04-18 05:41
Французское издание FIGARO опубликовало довольно резкое заявление известных французских адвокатов, председателей палат адвокатов, правозащитников, призывающих не оставлять Азербайджан безнаказанным за грубейшие нарушения фундаментальных прав человека. News.am представляет письмо-призыв в переводе с некоторыми сокращениями:
-
2025-04-17 19:48
Чем ближе мы будем подходить ко дню выборов (неважно, внеочередных или очередных), тем богаче станет внутриполитический дискурс в Армении: все громче будет звучать вопрос – «кто привел Никола Пашиняна к власти?». Кто-то будет оправдывать, а народ будет делать из этого выводы. Пашинян же, со своей стороны под давлением обстоятельств будет все более и более откровенным.
-
2025-04-17 19:45
Судья Конституционного суда Ваге Григорян подал заявление об отставке.