CPJ. Թուրքիան աշխարհում լրագրողների բանտարկությունների առումով առաջատարների թվում է
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հրապարակել է իր տարեկան զեկույցն ամբողջ աշխարհում մամուլի ազատության վերաբերյալ։ Թուրքիան աշխարհում լրագրողների բանտարկությունների առումով առաջատարների թվում է։
Զեկույցի համաձայն՝ «աշխարհում լրագրողների բանտարկությունները նոր ռեկորդ են սահմանել 2021 թվականին»։
2021-ին բանտարկվել է 293 լրագրող՝ 2020 թվականին 280-ի դիմաց: Այս տարի առնվազն 24 լրագրող է սպանվել աշխատանքը կատարելիս, ևս 18-ը, ըստ տեղեկությունների, սպանվել են «չպարզված հանգամանքներում»:
Երրորդ տարին անընդմեջ Չինաստանը շարունակում է մնալ «աշխարհում լրագրողների վատագույն բանտարկյալը»․ 50 լրագրող ճաղերի հետևում է: Փետրվարի 1-ի ռազմական հեղաշրջմանը հաջորդած ԶԼՄ-ների ճնշումներից հետո Մյանման բարձրացել է երկրորդ հորիզոնական: Առաջատարների հնգյակում են Եգիպտոսը, Վիետնամը, Բելառուսը։ Թուրքիան վեցերորդ տեղում է։
Ինչպես նշում է CPJ-ն, 2016-ի անհաջող հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում տեղի ունեցած բռնաճնշումները փաստացիորեն ոչնչացրեցին երկրի հիմնական լրատվամիջոցները և շատ լրագրողների դրդեցին հեռանալ աշխատանքից, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».