ԵԱՏՄ ղեկավարները հաստատել են 2022 թվականին միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների առաջնորդները հաստատել են 2022 թվականին միության միջազգային գործունեության հիմնական ուղղություններն ու մի շարք այլ փաստաթղթերը: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի կայքում Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի արդյունքում:
Կրեմլի ցանկում ներկայացվել է ընդհանուր առմամբ 18 փաստաթուղթ: Դրանցից են, բացի վերոնշյալներից, ԵԱՏՄ-ում փոխադրումները վերահսկելու համար նավիգացիոն պլոմբեր կիրառելու մասին համաձայնագիրը, աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին համաձայնագիրը, ապրանքափոխադրման ժամանակ, ըստ մաքսային տրանզիտի ընթացակարգի, մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակադեմփինգային, կոմպենսացիոն տուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու առանձնահատկությունների մասին համաձայնագիրը:
Հաստատվել է երկու արձանագրություն ԵԱՏՄ գործող պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև որոշում է կայացվել ժամանակավոր համաձայնագրին կից արձանագրություն ստորագրելու վերաբերյալ, որը հանգեցնում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը:
Երկրների ղեկավարների որոշումների առանձին բլոկը վերաբերում է ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակի մասին դրույթում փոփոխություններին՝ շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործառնման ապահովմանը, առկա գնահատող գործունեության պայմանների նկատմամբ համընդհանուր մոտեցումների հաստատմանը ծառայությունների միասնական շուկայի գործառնության շրջանակում:
Ընդունվել է 2020 թվականին Եվրասիական տնտեսական միության բյուջերի կատարողականի մասին հաշվետվությունը, հաստատվել է 2022 թվականի բյուջեն: Որոշում է կայացվել համատեղ միջոցառումների մասին, որոնք ուղղված են Ղրղզստանում պետական կառավարման հատվածի պարտքի մակարդակի կրճատմանը:
Բացի այդ, ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները ստորագրել են երեք հանձնարարական նավիգացիոն պլոմբում առկա տեղեկատվությունը պաշտպանելուն ուղղված միասնական միջոցառումներ մշակելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին, ԵԱՏՄ շրջանակում ծառայությունների առանձին հատվածները լիբերալիզացնելու ծրագրերի իրագործման մասին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի հերթական նիստն անցկացնելու վայրի և օրվա շուրջ, որը, որոշման համաձայն, կկայանա հաջորդ տարվա ընթացքում ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնող երկրում՝ Ղրղզստանում, 2022 թվականին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.