Последние новости

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ է կայացել

Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին ասված է ՀՀԿ Գործադիր մարմնի տարածած հաղորդագրությունում:

«Քննարկվել են կուսակցության հերթական՝ 17-րդ համագումարի պատվիրակների ընտրության ընթացքը, համագումարին ներկայացվող փաստաթղթերի նախագծերը, կուսակցության միջազգային գործընկերության ընդլայնման, ինչպես նաև ընթացիկ հարցեր։

ՀՀԿ Գործադիր մարմինը հորդորում է համագումարի պատվիրակներին՝ շարունակվող համավարակի պայմաններում դրսևորել առավելագույն պատասխանատվություն ինչպես սեփական, այնպես էլ այլոց առողջության նկատմամբ։

Համագումարի անցկացման վայրում պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները, ներառյալ անձնական պաշտպանության և հիգիենայի պարագաներով ապահովումը։

Համագումարի լուսաբանման հրավերը և լրագրողների հավատարմագրման պայմանները կհրապարակվեն դեկտեմբերի 13-ին»,- նշված է հաղորդագրությունում, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ