Մհեր Գրիգորյանը կիսատ է թողել Սյունիքի հարցով բանակցություններն ու վերադարձել Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կիսատ է թողել Սյունիքի ճանապարհների ապաշրջափակման հարցով բանակցություններն ու վերադարձել Հայաստան` Ադրբեջանի դիրքորոշման պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը` նշելով պատճառը.
«Ադրբեջանի ներկայացուցիչն անսպասելի պայմաններ է առաջադրել, որոնք չեն բխում նոյեմբերի 26-ին Սոչիում Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպման պայմանավորվածություններից»։
Խոսքը դեկտեմբերի 1-ին Մոսկվայում կայացած բանակցությունների մասին է, որոնց վերբերյալ ավելի ուշ պարզվեց, որ կողմերին չի հաջողվել պայմանավորվածություններ ձեռք բերել։
Ընդ որում, մոսկովյան հանդիպումից օրեր անց Ադրբեջանի նախագահը Գուբինսկի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանից պահանջել էր նշել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետները։
ՀՀ փոխվարչապետը «Հրապարակին» տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի համար իսկապես անակնկալ է եղել ադրբեջանական իշխանությունների այդ հայտարարությունը։
«Մինչ այժմ բոլոր քննարկումներն անցել են կառուցողական երկխոսության մթնոլորտում։ Եվ մենք հույս ունեինք, որ աշխատանքը կշարունակվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում արտացոլված սկզբունքների շրջանակներում, ինչպես նաև համաձայնեցված նախորդ հանդիպումներում», - ասել է Գրիգորյանը։
Ըստ նրա` Հայկական կողմը կարծում էր, թե հաջողվել է փոխըմբռնման հասնել երկաթուղային հաղորդակցության վերականգնման և ապաշրջափակման հարցում։ Կար նաև ըմբռնում, որ երկրները կպահպանեն ինքնիշխանությունը այն երթուղիների նկատմամբ, որոնք անցնում են իրենց տարածքով։ Այնուամենայնիվ, պաշտոնյան հույս է հայտնել, որ կողմերին դեռ կհաջողվի շարունակել աշխատանքը հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք արդեն համաձայնեցված են, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.