Մամիջանյան․ Հերթական անգամ խորհրդարանական դիվանագիտությունը չօգտագործեց առկա հնարավորությունները
«Պատիվ ունեմ» խմբակցության քարուղար Հայկ Մամիջանյանը գրում է․
Դեկտեմբերի 15-ին կայանալիք ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի («Եվրանեսթ») բյուրոն հայտարարություն է տարածել երկրների ղեկավարներին, որի անվտանգային հատվածում գեթ մեկ բառ նշված չէ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին (44 օրյա պատերազմի սանձազերծման, թուրքական զինված ուժերի և զինյալների ներգրավման, արգելված զինատեսակների օգտագործման, տարածքների օկուպացիայի մասին էլ չեմ խոսում՝ դրանք արդեն մոռացված թեմաներ են իշխանությունների համար)։
Հիշու՞մ եք, որ մենք առաջարկում էին օգտագործել ԵՄ-Ադրբեջան բանակցային գործընթացը մեր երկրի պետական շահերից բխող օրակարգը առաջ մղելու համար։ Սրա մասին ես խոսել եմ թե ԱԺ ամբիոնից, թե Եվրոնեսթի հայկական պատվիրակության մինչ օրս կայացած միակ նիստին, թե հարցազրույցներում։
Հերթական անգամ մեր խորհրդարանական դիվանագիտությունը չօգտագործեց առկա հնարավորությունները։
Նշեմ, որ հայկական պատվիրակության ղեկավարը իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է, ով ի պաշտոնե հանդիսանում է բյուրոյի անդամ և ուներ վետոյի իրավունք։ Այսինքն մեր երկիրը կարող էր իր պահանջները չկատարելու դեպքում չեղարկել հայտարարության ընդունումը։ Խորհրդարանական դիվանագիտությունը ադրբեջանցիների հետ Նովրուզ տոնել չէ, իսկ իշխող պատգամավորները մեր երկրի կենսական շահերը պաշտպանել չեն ուզում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.