«Հայաստան» դաշինք․ ՔՊ-ական պատգամավորները խուլիգանություն արեցին, իսկ հետո դատապարտեցին ծեծը
ԱԺ «Հայաստան» դաշինքն ամփոփել է անցած շաբաթվա քաղաքական անցուդարձը:
«Հայաստան» խմբակցության պատգամավորների շարքերն այս շաբաթ համալրվեցին․ երդում տվեց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։ Խմբակցությունը լսումներ հրավիրեց ռազմագերիների հարցով, որը սակայն ստիպված էր բոյկոտել, որովհետև այն անցնում էր փակ և գործող իշխանությունը ներկայացել էր վարչությունների պետերի մակարդակով։ Իսկ սահմանագծման և սահմանազատման խնդիրների վերաբերյալ հայտարարության նախագիծը կքննարկվի դեկտեմբերի 15-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում։
Թեժ էր ԱԺ-ի շենքում․ ՔՊ-ական պատգամավորները խուլիգանություն արեցին, հարձակվեցին «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականների վրա, իսկ հետո անմեղ աչքերով դատապարտեցին ծեծը։ Հնչեցին նաև սեռական բնույթի հայհոյանքներ։ «Ժողովրդավարության բաստիոնը» կառուցած ուժը հրաժարվեց ապաքրեականացնել վիրավորանքը, սահմանափակեց ԶԼՄ-ների ազատ գործունեությունը։
Շատ բուռն անցավ նաև կառավարության հետ հարց ու պատասխանը․ Նիկոլ Փաշինյանին հունից հանեցին Արցախյան կարգավորման վերաբերյալ հարցերը։ Այդ ընդհանուր աղմուկի մեջ ընդունվեց հաջորդ տարվա պետբյուջեն։
Թե ինչպես անցավ խորհրդարանական շաբաթն, առաջարկում ենք դիտել տեսանյութում»,- գրվծա է դաշինքի ֆեյսբուքյան էջում և կից ներկայացված է տեսանյութ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.