Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ․ ԴՈՒՔ ԱՊԱԳԱՆ ԸՆՏՐԵՑԻՔ ՈՒ ՍՏԱՑԱՔ ԴԱԳԱՂՆԵՐԻ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐ
Քաղաքական վելուծաբան Ալեն Ղևոնդյանը «Առանց մի գրամ չարախնդության, ցինիզմի ու սարկազմի» վերտառությամբ հրապարակում է արել իր էջում:
«Երբ մինչ հունիսի 20-ը մենք ձեզ ասում էինք, որ երկիրը աղետի մեջ է ու գործող իշխանություններից պետք է ազատվել, դուք դա չհասկացաք՝ ընտրելով «Ապագա կա»-ն։ Իրականում դուք, ընտրելով սրան, ընտրեցիք ձեր ու ձեր երեխեքի մահվածն դատավճիռը», - նշել է նա:
Ըստ Ղևոնդյանի՝ սա առավել տեսանելի է հատկապես սահմանապահ մարզերում ու գյուղերում, զինվոր ունեցող ընտանիքներում;
«Մի՛ նեղվեք դիրքային կորուստներից, որ տալու եք անդադար, մի՛ նեղվեք անդադար մահերից, որոնց մասին լսելու եք ու առերեսվեք այդ փաստերի հետ։ Դա այն գինն է, որ դուք ու ձեր ընտրությամբ էլ նաև շատ այլ մարդիկ, այդ թվում ես, վճարում ենք ձեր արած այս քայլի համար։ Ինչքան եսիմ ինչ լինեք, որ անկախ որևէ հիմնավորումից ՏԻՄ-ի ընտրություններում գնաք ՔՊ ընտրեք», - ընդգծել է քաղաքական վերլուծաբանը:
Նա նշել է՝ «եթե ձեզ թվում է, որ այս մղձավանջը ավարտվելու է, եկել եմ ասելու, որ ոչ՛, այն չի ավարտվելու»։
«Անգամ, եթե փախնեք Ռուսաստան, ձեզ այնտեղ են ծաղրելու ու ստորացնելու, քանի որ արդարացիորեն համարում են, որ դուք ոչնչություն եք, երկիրը ոչնչացնողին են կրկին վերընտրում։
Դուք ապագան ընտրեցիք ու ստացաք դագաղների շարասյուներ․ արդեն շատերիդ համար էդ մատղաշ տղերքի, որ դեռ կյանքի համն ու հոտը չեն առել, մահը դարձել է սովորական երևույթ, հոգեհանգստից հոգեհանգիստ եք շտապում։ Դուք արդեն ամեն օր եք այդ մահերը տեսնում․ ՖԲ-ն դարձել է դրա արձանագրման վայր։
Արդյունքում, իրո՛ք որ ապագա կա, սակայն մեկ հարցում և դա Հայաստանը գերեզմանոց սարքելու հարցն է, որին, կարծես, դուք ամենևին դեմ չեիք, այնպես որ՝ հիմա կրում եք ձեր ընտրության պատասխանատվությունը կորուստներով։ Ու մենք էլ ձեզ հետ», - հավելել է Ղևոնդյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.