Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ․ Ե՞ՐԲ Է ՎԵՐԱՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Պետությունը, որը հրաժարվում է իր քաղաքացուց, ըստ էության մեռած է։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
«Ցանկացած ժամանակակից քաղաքակիրթ պետություն գոյություն ունի իր քաղաքացիների կյանքը և նրանց միջև հարաբերությունները որոշակի օրենքներով կազմակերպելու համար։ Ցանկացած պետության համար ամենաբարձր արժեքը քաղաքացին է, ու եթե չկա նման ըմբռնում, ուրեմն չկա քաղաքակիրթ պետություն։ Պետությունը, որը հրաժարվում է պաշտպանել իր քաղաքացուն, թերի է։ Պետությունը, որը հրաժարվում է իր քաղաքացուց, ըստ էության մեռած է։
Պետությունը սկսում է վերանալ նաև, երբ իր քաղաքացիների կրթվածության (գրագիտության հետ չշփոթել) մակարդակը տագնապալի ցածր է։ Բայց այդ դեպքում ակտիվանում են ազգային ինքնապահպանման մեխանիզմները՝ վերնախավերի ու ազգի ավելի կիրթ հատվածի մոբիլիզացիայի ձևով։ Եթե այդ մեխանիզմը միացված չէ, ապա պետությունը վերածվում է կա՛մ կիսաֆեոդալական պետական կազմավորման, կա՛մ այլ պետության կցորդի ու աստիճանաբար կորցնում է իր գոյության իմաստը։
Մենք ականատեսն ենք ապապետական հասարակական էվոլյուցիայի հայկական մոդելի. գործարկվում է քաղաքացու՝ պահանջարկված լինելու և կարևորության զգացողության վերականգնման զանգվածային մեխանիզմը: Դա հանգեցնում է համընդհանուր, բայց «արդար» անպատասխանատվության ձևավորմանը: Միաժամանակ անջատվում է համարժեքության և օգտակարության մեխանիզմը նրանց մոտ, ովքեր բնականորեն պետք է պատասխանատվություն զգան ազգի և հայրենիքի ճակատագրի համար: Արդյունքում հայտնվում է պետություն, որը կարող է հրաժարվել այն քաղաքացուց, որին վերջերս արժևորել էր և դարձրել «նոր երկրի» փայատեր: Հետո սկսվում է իրադարձությունների այնպիսի զարգացում, որը տեղավորվում է 18-րդ դարի հայտնի բանաձևի մեջ՝ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»։
Ժամանակն է վերջապես բացել 21-րդ դարի դռները՝ պետությունը վերակենդանացնելու համար»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.