ՌԴ դեսպան․ «3+3»-ը պետք է դրական միտում մտցնի տարածաշրջանի երկրների հարաբերություններում
«3+3» ձևաչափը պետք է դրական միտում ավելացնի տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններում, Երևանում «Նոր սերունդ» ծրագրի սաների հետ հոբելյանական հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանն ուղղված «3+3» հարթակի առաջին նիստն անցկացվել է Մոսկվայում դեկտեմբերի 10-ին։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները։
ՌԴ դիվանագետը կարծում է, որ ԱԳՆ–ի հայտարարությունը բավական հասկանալի արտացոլում է Ռուսաստանի վերաբերմունքը տարածաշրջանային այդ ձևաչափի նկատմամբ որպես բոլոր երկրներին հուզող հարցերի քննարկման հնարավորություն։
«Այս ձևաչափի արժեքը երկխոսության հնարավորություն տալու մեջ է, այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են տարածաշրջանի բոլոր երկրներին։ Այսինքն` ձևաչափը պետք է դրական միտում մտցնի այդ երկրների փոխհարաբերություններում», – ասաց դեսպանը։
Դիվանագետը հավելեց, որ այս ձևաչափը նաև լրացուցիչ ուղղություն և հարթակ է հայ–ռուսական համագործակցության համար։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ հանդիպման մասնակիցները պայմանավորվել են հարթակի աշխատանքը կենտրոնացնել բոլոր մասնակիցներին հետաքրքրող հարցերի վրա։ Այդ թվում` վստահության բարձրացման միջոցների, առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության, ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դիմակայման վրա։ 5 երկրների ներկայացուցիչներ շահագրգռվածություն են հայտնել հարթակին աշխատանքներին Վրաստանի միանալու առնչությամբ` նշելով, որ նրանց համար «դուռը» շարունակում է բաց մնալ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 17:14
Безусловно, в Армении есть чему удивляться. Но даже для общества, которое за семь лет повидало всякое, поведение сегодняшнего политического руководства все равно ошеломляет.
-
2025-07-25 16:39
Гор Тадевосян, ранее арестованный по делу о хищении 590 000 долларов США из здания Главного управления по расследованию экономических преступлений и контрабанды Следственного комитета Армении, освобождён из-под ареста. Суд избрал в отношении него меру пресечения в виде домашнего ареста.
-
2025-07-25 16:37
Армения в период с 1-го января по 24 июля текущего года экспортировала 41 814 тонн абрикосов. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в министерстве экономики Армении.
-
2025-07-25 16:34
Иран и "евротройка" (Великобритания, Франция, Германия) провели в пятницу переговоры по ядерной проблематике. Об этом заявил замглавы МИД Ирана Казем Гариб-Абади.