Վարորդների բողոքի ակցիան ավարտվեց
Գործադուլ հայտարարեց ավտոբուսին վարորդները, որոնք այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հրաժարվել էին երթուղի դուրս գալ, քիչ առաջ դադարեցրին բողոքի ակցիան: Նրանք հայտարարեցին, որ իրենց խնդիրներին լուծում է տրվել։
Քաղաքապետարանի պաշտոնյայի հետ Ջրվեժի ավտոպարկում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարվեց, որ խնդիրները լուծվել են և վարորդները երթուղի են դուրս գալիս:
Վարորդներից մեկը լրագրողներին հայտնեց, որ իրենց խնդիրները 99 տոկոսով լուծվել են։ «Աշխատավարձը բարձրացել է, առաջին շարքը բաց է լինելու, զուգարանների հարցը լուծվելու է, վարորդի վրա մուննաթ չեն գալու՝ ստեղ կպահես»,–ասաց նա, սակայն չհրապարակեց, թե որքան է բարձրանալու աշխատավարձը։
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ վաղ առավոտից Երևանի փողոցներում կանգառներում կուտակումներ են, քանի որ ավտոբուսները երթուղի դուրս չեն եկել:
Ավելի ուշ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում էր արել՝ նշելով. «Այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով։ Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։ Ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։
Մեր տեղեկությունների համաձայն, որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ։ Նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է և չի կարող արդյունք տալ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 17:38
Судя по развитию событий вокруг так называемого «мирного соглашения, полагаю, что до конца года будет подписан или парафирован документ о сдаче Армении на милость врага. Об этом говорится в письме арестованного бывшего депутата парламента Армении Рубена Акопяна, поступившем в Новости Армении – NEWS.am.
-
2025-07-29 16:27
За последние сутки в больницы сектора Газа поступили 113 погибших и 637 раненых. Об этом сообщает местное министерство здравоохранения.
-
2025-07-29 16:26
Рейс 3F315 авиакомпании FlyOne Armenia, следовавший по маршруту Ереван – Москва (Домодедово), совершил вынужденную посадку в аэропорту г. Махачкала (РФ) из-за резкого ухудшения состояния здоровья одного из пассажиров.
-
2025-07-29 16:24
Падение рейтинга премьер-министра Армении Никола Пашиняна важно, однако куда более значимым является рост поддержки оппозиционного движения. Об этом заявил в зале суда в беседе с журналистами заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян.