Պրիմակով․ Ռուսաստան այցը լավ փորձ է հայաստանցի սկսնակ մասնագետների համար
Ռուսաստան այցելությունն ու ռուսաստանցի գործընկերների հետ հանդիպումը լավ փորձ է հայաստանյան սկսնակ մասնագետների համար։ Այս մասին Երևանում «Նոր սերունդ» ֆորումի բացման ժամանակ հայտարարեց Ռոսսոտրուդնիչեստվո դաշնային գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովը, որը ֆորումին ելույթ ունեցավ հեռահար։
Նա հույս հայտնեց, որ առաջիկայում հայ գործընկերների հետ հնարավոր կլինի շփվել նաև առկա ձևաչափով։
Պրիմակովը հիշեցրեց, որ այս տարի լրանում է «Նոր սերունդ» ծրագրի 10 տարին, և Հայաստանը դրա ամենաակտիվ մասնակիցներից մեկն է։ Ծրագիրը նախատեսում է երիտասարդների այցելություններ Ռուսաստան։
«Երիտասարդ մասնագետների այցելությունն իրականացվում է կա՛մ անմիջապես Ռոսսոտրուդնիչեստվոյի, կա՛մ Գորչակովի անվան հիմնադրամի նման գործընկեր կազմակերպության միջոցով։ Տարբեր բնագավառների մասնագետները հանդիպումներ են ունենում ռուսաստանցի գործընկերների հետ և համատեղ հետազոտական աշխատանք իրականացնում։ Այդպիսով` այցերն ու հանդիպումները միայն զբոսաշրջությամբ չեն սահմանափակվում, թեև իհարկե Ռուսաստան այցելելը հետաքրքիր և հաճելի է», – հավելեց Պրիմակովը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նա նշեց, որ երկօրյա կոնֆերանսի ընթացքում կներկայացվեն և՛ սկսնակ մասնագետների, և՛ ուսանողների` այդ թվում ռուսական կողմի հետ համատեղ կազմած նախագծերը։
Նշենք, որ ֆորումի բացմանը ելույթ ունեցան ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար կարեն Թռչունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 11:17
Американским официальным лицам сообщили, что Израиль полностью готов начать операцию против Ирана, сообщили несколько источников CBS News.
-
2025-06-12 11:14
Состояние одного из 11-ти пострадавших при взрыве в армянском Чамбараке крайне тяжелое, еще двое находятся в состоянии средней тяжести. Об этом сообщает пресс-служба Минздрава.
-
2025-06-12 11:11
Беспорядки в Лос-Анджелесе перекинулись на Вашингтон и Сиэтл: люди поджигают мусорные баки и запускают в полицию фейерверки.
-
2025-06-12 11:05
Иран снова предупредил Азербайджан о недопустимости пересечения "красных линий", сказал Sputnik Армения политолог, научный сотрудник аналитического центра APRI Armenia Бениамин Погосян на полях форума APRI в Ереване, комментируя заявление советника Верховного лидера ИРИ.