Կալանավորվել են ՀՀ ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան սպաներ
Հայաստանում բարձրաստիճան զինվորականներ են կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, գնդապետ Ա.Կ.-ն 2021 թվականի հուլիսին նույն զորամասի իրային ծառայության պետ, փոխգնդապետ Տ.Պ-ի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել հափշտակել նույն զորամասի հաշվեկշռում գտնվող զինվորական նշանակության N տեսակի 6 հատ չօգտագործված վրանները։
Ա.Կ.-ն և Տ.Պ.-ն վրանները հաշվառել են իբրև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով անվերադարձ կորսված, արհեստականորեն առաջացրել են տվյալ ապրանքների ավելցուկ՝ այդ եղանակով հափշտակելով ընդհանուր 6.726.000 ՀՀ դրամ արժողությամբ վերոնշյալ վրանները։
Այնուհետև Ա.Կ.-ն և Տ.Պ.-ն հանցավոր համաձայնություն են ձեռք բերել հափշտակված վրանները ՀՀ պաշտպանության նախարարությանը վաճառելու վերաբերյալ։ Իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով Ա.Կ.-ն իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ի հետ։ Բացի այդ, հափշտակված գույքը պաշտպանության նախարարությանը մատակարարելու վերաբերյալ Ա.Կ.-ն իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել իր եղբոր՝ Է.Կ.-ի և վերջինիս ընկեր Կ.Ռ.-ի հետ։
Կ.Ռ.-ն և Ա.Կ.-ն 2021 թվականի օգոստոսի 10-ին այցելել են ՀՀ ՊՆ վարչական համալիր, որտեղ հանդիպել են ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ Ա.Թ.-ին և վերջինիս հետ ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություն:
Գնդապետ Ա.Թ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ և պատասխանատու լինելով զինված ուժերի իրային ծառայության նյութական ունեցվածքի պաշարների կուտակման և պահպանության համար, խմբային շահերից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը:
Oգտագործելով ՀՀ ՊՆ կարիքների համար N տեսակի վրանների ձեռքբերման անհրաժեշտությունը և տեղյակ լինելով Ա.Կ.-ի մոտ առկա վրանների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հափշտակված լինելու հանգամանքի մասին` նա նախաձեռնել է նշված թվով 6 վրանները ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ձեռքբերման գործընթաց, որի արդյունքում մինչև համապատասխան գնման պայմանագրի կնքելը, հափշտակված վրանները մատակարարվել են ՀՀ ՊՆ կենտրոնական իրային բազա, որից հետո օգոստոսի 20-ին նոր միայն Կ.Ռ.-ի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքվել է վրանների գնման վերաբերյալ պայմանագիր և կատարվել է վճարում։
Նկարագրված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով Ա.Կ.-ն, Ա.Թ.-ն, Է.Կ.-ն և Կ.Ռ.-ն ձերբակալվել են։
Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ), Ա.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում, որը կատարվել առանձնապես խոշոր չափերով) և 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով իրացնելը), Տ.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Է.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կ.Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ա.Կ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 14:33
Бывший конгрессмен от штата Флорида Мэтт Гейц заявил, что не будет претендовать на назначение Генеральным прокурором США. На эту должность его выдвинул избранный президент Дональд Трамп, сообщает BBC.
-
2024-11-22 14:27
После того, как Международный уголовный суд (МУС) выдал ордера на арест высокопоставленных израильских чиновников, включая премьер-министра Биньямина Нетаньяху, премьер-министр Канады заявил, что страна подчинится решению суда.
-
2024-11-22 14:23
Решение Международного уголовного суда (МУС) выдать ордер на арест премьер-министра и экс-министра обороны Израиля свидетельствует о политической смерти израильского режима. Об этом, как передает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ, заявил командующий Корпусом стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС Ирана) генерал-майор Хосейн Салами.
-
2024-11-22 14:21
Кандидатом в канцлеры от Социал-демократической партии Германии станет Олаф Шольц, несмотря на крайне низкий рейтинг, сообщает Bild.