Последние новости

Ինչո՞ւ են Ռուբեն Հակոբյանին հրավիրել ոստիկանություն՝ բացատրություն տալու

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հրավիրվել էր ոստիկանություն՝ բացատրություն տալու:

Ոստիկանությունից դուրս գալուց հետո նա լրագրողներին հայտնեց, որ իրեն հրավիրել էին ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ ես ելույթի համար

«Իրենք դիտարկում են, որ իմ ելույթում ես վիրվորական արտահայտություններ եմ թույլ տվել. մի 8 վիրավորական արտահայտություն առանձնացրեցին, հիմնականում գործող վարչապետի անձի նպատմամբ էին այդ գնահատականները:

Ես բացատրություն չտվեցի, ուղղակի ասացի, որ այն լկտի հայհոյանքը, որ ինքը ընդդիմության նկատմամբ հայտարարել է նախընտրական փուլում, նույնիսկ ինչ-որ տեղ ավելի մեղմ է, քան իմ գնահատականներն իրեն: Ես պնդում եմ այդ գնահատականները:

Բարեկամաբար խորհուրդ տվեցի քննիչին, որը պարկեշտ երիտասարդ էր, որ չարհամարհեն արդարադատությունը, որովհետև արդարադատության գլխավոր ոսկե կանոններից մեկն այն է, որ ցանկացած քրեական գործ պետք է դիտարկվի պատճառահետևանքային կապի մեջ: Այս դեպքում պատճռն արհամարհված է, իսկ պատճռն իր հայհոյանքն էր ընդդիմության հասցեին: Երկրորդ ոսկե կանոնն այն է, որ իրենք պետք է ապացուցեն իմ մեղավորությունը: Իրենք պետք է մտածեին, այնպիսի գործունեությունը ծավալեին, որ իրենց չհայհոյեին»,-ասաց նա:

Ռուբեն Հակոբյանը նդրադառնալով հայհոյանքը քրեականացնող օրենքին, հայտարարեց, որ դա ապտակ է ժողովրդավարությանը. «Սա երկար չի տևի: Այն, լկտիությունը, որ թույլ է տրվում ընդդիմության հասցեին, սա իսկապես մի սահմանի է հասել, որ այլևս հնարավոր չէ շարունակել: Իրենք շատ կարճ ժամանակ հետո այդ հնարավորությունն այլևս չեն ունենա: Իրենց պետք է վռնդել, որ ազգը, քաղաքացին կարողանա վերագտնել իր արժանապատվությունը» , տեղեկացնում է News.am-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ