Արցախի ոստիկանությունում կազմավորվող զորքը կմասնակցի ԼՂՀ պաշտպանությանը
Արցախի Հանրապետության ոստիկանությունում նախատեսվում է կազմավորել ոստիկանության զորքեր, որոնք կմասնակցեն հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, Արցախի Հանրապետության պաշտպանությանը, ինչպես նաև կպահպանեն հատուկ և կարևորագույն օբյեկտները, կապահովեն հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունը։
Ինչպես հայտնում է Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, «Ոստիկանության զորքերի», «Ոստիկանությունում ծառայության», «Պաշտպանության մասին», «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքներում համապատասխան փոփոխությունների նախագերի փաթեթն այսօր քննարկվել ու արժանացել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը։ Այն առաջիկայում կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։
Օրենսդրական նախաձեռնության քննարկման ընթացքում ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը հայտնել է, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով:
Ի դեպ, նախագիծն արդեն արժանացել է ադրբեջանական կողմի բուռն արձագանքին։ Որոշ սոցիալական կայքերում Ալիևից պահանջում են անգամ զորք մտցնել ԼՂ` ի պատասխան հայկական կողմի, իրենց բնորոշմամբ, «անջատողական քայլերի», տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.