Последние новости

Պուտինը Ջոնսոնին հորդորել է անհապաղ բանակցություններ սկսել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինը Ջոնսոնին ասել է, որ պետք է անհապաղ բանակցություններ սկսել ու հստակ պայմանավորվածություններ մշակել, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի արևելք:

ԽՍՀՄ-ի փլուզման խորթ զավակները

Բացի այդ, ՌԴ նախագահը հայտնել է, որ Ռուսաստանը փաստաթղթերի նախագծեր կներկայացնի ՆԱՏՕ-ի առաջխաղացումը թույլ չտալու և Ուկրաինայում Ռուսաստանին սպառնացող զենք չտեղակայելու պայմանավորվածությունների մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ