Կայացել է «Սարդարապատ. Գեներալը սպասում է» պատմական ֆիլմի պրեմիերան
Հայաստանը Ռուսաստանի գլխավոր, հիմնական և բարեկամ գործընկերներից է, և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի համար կարևոր և հետաքրքիր է աշխատել հայաստանցի երիտասարդների հետ: Սա հենց այն խնդիրն է, որին ծառայում է «Նոր սերունդ» ծրագիրը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնից (Ռուսական տուն), այս մասին ասել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը՝ «Նոր սերունդ 2021» հոբելյանական ֆորումին առցանց միացման ժամանակ. ֆորումն անցկացնում է Երևանում Ռուսական տունը դեկտեմբերի 13-14-ին:
««Նոր սերունդը» մեր հիմնական, կենտրոնական ծրագրերից մեկն է, որը գործում է Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրամանագրով: 10 տարվա ընթացքում այս ծրագրի շրջանակներում ավելի քան 7000 մարդ է մեկնել Ռուսաստան»,- ասել է Պրիմակովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի կառավարությունը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի միջոցով ապահովում է բոլոր նմանօրինակ շփումները։ «Կարծում եմ, որ «Նոր սերունդը» հիմնական ծրագրերից է, Ռոսսոտրուդնիչեստվոյի բոլոր ներկայացուցչությունների համար ամենակարևոր ռեսուրսը: Մենք զբաղվում ենք մարդասիրական քաղաքականությամբ, կրթությամբ, մշակույթով, հայրենակիցների հետ ակտիվ աշխատանքով, գիտական փոխանակումներով։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր գերատեսչությունները կարողանան ապավինել «Նոր սերունդ» ծրագրին, իմաստավորեն այն, որպեսզի երիտասարդների այցերը Ռուսաստան լինեն ոչ միայն զբոսաշրջություն»,- նշել է Պրիմակովը։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շեշտել է, որ ֆորումը շատ լավ առիթ է հավաքելու ակտիվ հայ երիտասարդության այն ներկայացուցիչներին, ովքեր մասնակցել են «Նոր սերունդ» ծրագրին։
Ֆորումի ընթացքում կայացել է Ալեքսանդր Մարությանի «Սարդարապատ. Գեներալը սպասում է» («Сардарапат. Генерал ждёт») պատմական ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.