Bloomberg-ն այն մասին, թե 2022թ. ինչը կարող է խանգարել տնտեսության վերականգնմանը
Տնտեսագետների մեծ մասն ակնկալում է, որ համաշխարհային տնտեսությունը 2022 թվականին կաճի, սակայն նրանց կանխատեսումները կարող են սխալ լինել, գրում է Bloomberg-ը։
«Կանխատեսողների մեծամասնությունն ակնկալում է տնտեսության վճռական վերականգնում, գների իջեցում, կառավարության հրաժարում արտակարգ դրամավարկային քաղաքականությունից, - գրում է գործակալությունը։ - Ի՞նչը կարող է սխալ գնալ։ Շատ բան»: Հրապարակման հեղինակները հատուկ ուշադրություն են դարձնում COVID-19 համավարակի և օմիկրոն շտամի տարածմանը։ «Հավանաբար այն ավելի վարակիչ է, քան իր նախորդները, և այն կարող է նաև ավելի քիչ վտանգավոր լինել», - նշում են նրանք: «Սա կօգնի աշխարհին վերադառնալ մինչհամավարակային սովորական իրավիճակը հիշեցնող մի բանի, այսինքն՝ ծառայությունների ծախսերի աճի»: Տնտեսական աճը կարող է կազմել 5.1 տոկոս: Եթե նոր շտամն ավելի վարակիչ ու վտանգավոր դառնա, ապա համաշխարհային տնտեսության աճը կդանդաղի մինչև 4.2 տոկոս, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը կարող է հանգեցնել գազի գների բարձրացման,- շարունակում է գործակալությունը:- Իսկ կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած բնական աղետները կարող են հանգեցնել պարենային ապրանքների հետագա գնաճի»:
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից բազային տոկոսադրույքի բարձրացումը կարող է խնդիրներ առաջացնել զարգացող շուկաների համար, ասվում է նյութում: Սովորաբար նման աճը ամրապնդում է դոլարը և առաջացնում կապիտալի փախուստ այս շուկաներից: Չինաստանում էներգետիկ ռեսուրսների պակասի հետ կապված խնդիրները հաջորդ տարի պետք է պակաս սուր լինեն։ Սակայն մնացած խնդիրները կմնան։ Այնուամենայնիվ, փորձագետները 2022 թվականին Չինաստանի տնտեսության 5.7 տոկոսով աճ են կանխատեսում։ Եվրոպացի առաջնորդների համերաշխությունը և Եվրոպական կենտրոնական բանկի քաղաքականությունն օգնել են Եվրոպային հաղթահարել COVID-19 համաճարակի ազդեցությունը, սակայն այս գործոնների կարևորությունը կարող է նվազել հաջորդ տարի։
Աշխարհաքաղաքականությունը նույնպես ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա, նշում են հեղինակները։ Թայվանի շուրջ ցանկացած սրացում կարող է առաջացնել այլ համաշխարհային տերությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների արձագանքը, գրում են նրանք։ «Գերտերությունների միջև պատերազմը ամենավատ տարբերակն է։ Բայց մյուս սցենարները ներառում են պատժամիջոցների սահմանում, որը կսառեցնի հարաբերությունները աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև, և կիսահաղորդիչների արտադրության փլուզումը Թայվանում, որը կարևորագույն նշանակություն ունի համաշխարհային արտադրության համար՝ սմարթֆոններից մինչև ավտոմեքենաներ»:
«2020 թվականին համավարակի հետևանքով տուժած տնտեսություններում իրավիճակը ավելի վատ է եղել, քան կանխատեսում էր ցանկացած տնտեսագետ», - նշվում է հոդվածում։ - 2021 թվականին այլ էր: Շատ երկրներում տնտեսության վերականգնումը զարմանալիորեն արագ եղավ։ Սա ծառայում է որպես օգտակար հիշեցում, որ հաջորդ տարի ինչ-որ բան կարող է ճիշտ գնալ», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.