Ադրբեջանում Հայաստանի 2 քաղաքացիների դեմ դատավարություն է սկսվել
Ադրբեջանում սկսվել է Հայաստանի երկու քաղաքացիների` Իշխան Աշոտի Սարգսյանի և Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի դատավարությունը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, նրանց մեղադրում են «ահաբեկչության» մեջ։
«Դատավարությունն ընթանում է դատավոր Էլմինա Ռուստամովայի նախագահությամբ։ Հայաստանի քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչություն» հոդվածով` հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ», - հայտնել են դատարանից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Իշխան Աշոտի Սարգսյանի և Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր նոյեմբերի սկզբին:
Նշենք, որ ավելի վաղ 7 տարվա ազատազրկման էին դատապարտվել հայ գերիներ Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բահրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արման Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Մելս Ամբարդանյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ֆելիքս Գրիգորյանը։ Նմանատիպ դատավճիռ էր կայացվել նաև 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 17:21
Председатель общественной организации "Информированный и защищенный потребитель" Бабкен Пипоян на своей странице в Facebook опубликовал ролик. Он аргументированно критикует позицию мэрии относительно того, что общественный транспорт в Ереване должен стоить намного дороже, в том числе и потому, что закупаются новые автобусы.
-
2024-11-22 16:15
Сборная Армении по футболу сыграет в стыковых матчах Лиги наций с командой Грузии. Об этом стало известно в пятницу по итогам жеребьевки плей-офф престижного турнира, которая состоялась в швейцарском Ньоне.
-
2024-11-22 16:11
«Власти Азербайджана намерены использовать климатический саммит COP29, прошедший в Баку, как платформу для антиармянской пропаганды.
-
2024-11-22 16:09
Человечество еще не окунулось в третью мировую войну, но уже идет настоящая информационная война. Об этом заявил президент Беларуси Александр Лукашенко, передает корреспондент Белта.