ՀՀ ԱՆ․ Չպատվաստվածների համար Covid-ի դեմ բուժումը փետրվարի 1-ից կարող է դառնալ վճարովի
ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հիվանդանոցային բուժումը փետրվարի 1-ից վճարովի դարձնելու հարցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
Նրա խոսքով` վիրուսը շարունակում է մուտացվել, պարբերաբար նոր շտամներ են ի հայտ գալիս, պատվաստումային ցուցանիշն էլ այնքան գոհացնող չէ, հետևաբար նախարարությունը ստիպված է նոր պահանջներ և սահմանափակումներ կիրառել։
«Այդ ամենով պայմանավորված` հիմա կրկին այս հարցը քննարկում ենք, այնպես չէ, որ դադարել էինք քննարկել։ Կախված իրավիճակից` արդեն վերջնական որոշում կկայացնենք»,- ասաց նա։
Նշենք, որ չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու մասին քննարկումները սկսվել են հոկտեմբերից։ Դեռ այն ժամանակ նշվում էր, որ կորոնավիրուսով հոսպիտալացված քաղաքացիները ստիպված կլինեն վճարել մոտ 800.000 դրամ։ Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Covid-19-ի դեմ բուժումը չի կարող անցնել 150 000 դրամի շեմը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 14:19
Сторонники «Священной борьбы» Артур Демирчян, Лусине Григорян и Овнатан Демирчян, проводившие мирную акцию протеста, подгвергнуты приводу.
-
2025-07-30 14:16
Глава азербайджанской диаспоры на Урале Шахин Шыхлински объявлен МВД России в розыск по уголовной статье, следует из базы ведомства.
-
2025-07-30 14:15
Генпрокуратура обратилась в Антикоррупционный суд с требованием признать недействительной продажу земель в селе Мхчян Араратской области членам семьи экс-премьера Овика Абрамяна.
-
2025-07-30 13:33
Для проверки достоверности слов Никола Пашиняна необходимо сначала представить запись радиопереговоров в автомобилях, которая была уничтожена. Об этом заявил Раффи АСЛАНЯН, адвокат потерпевшей стороны по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа Никола Пашиняна.