Սերժ Սարգսյանը շնորհավորել է պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին՝ հոբելյանի առթիվ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին ծննդյան 85-ամյակի առթիվ, տեղեկացնում է Panorama.am-ը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժա´ն պարոն Մելիքյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ:
Տասնամյակների Ձեր գիտական, մանկավարժական, հասարակական պատկառելի գործունեությամբ Դուք արժանի տեղ ունեք մեր ժողովրդի նվիրյալ զավակների շարքում, որի համար արժանիորեն վայելում եք համաժողովրդական սեր և հարգանք:
Ես ջերմությամբ եմ հիշում մեր բոլոր հանդիպումները, որոնց մի զգալի մասը մեր հայրենիքի համար ամենածանր, միաժամանակ՝ ամենահերոսական տարիներին էին, երբ ստեղծվում էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, և Դուք մեծագույն նվիրումով, ոգևորությամբ, հայրենիքի նկատմամբ պարտքի զգացողությամբ Ձեր ջանքերն էիք ներդնում պաշտպանության բանակի կայացման գործում:
Վստահաբար կարող եմ ասել, որ Դուք կանգնած լինելով ազգային-ազատագրական մեր նորօրյա շարժման ակունքներում՝ արեցիք հնարավոր ամեն ինչ կանոնավոր բանակի ստորաբաժանումների ձևավորման համար, որը չափազանց գնահատելի է:
Արցախը, որպես մեր նվիրական հայրենիքի մի հատված՝ Դուք Ձեր սրտում եք կրում, և պատերազմի ամենածանր տարիներին համալսարանից ռազմաճակատ Ձեր պարբերական դարձած այցերը հայրենասիրության վառ օրինակ էին Ձեր բազմաթիվ ուսանողների համար:
Անուրանալի է Ձեր ավանդը կրթության բնագավառում, այդ թվում՝ արևելագետների նոր սերնդի կրթման, Հայաստանում իրանագիտության զարգացման, երիտասարդության հայրենասիրական ոգով դաստիարակման գործում, որոնց համար իրավամբ արժանացել եք հայրենիքի բարձր պարգևներին:
Որպես ազնիվ, հայրենանվեր մտավորական, բարեգործ, իմաստուն ու լուսավոր մարդ, Դուք մնացել եք Ձեր առաքելությանն անդավաճան և այսօր էլ սրտի մեծ ցավով եք հետևում Արցախում ու մայր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Կրկին շնորհավորելով նշանակալի տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և երջանիկ կյանք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.