Փաշինյանի թիմակիցը չպատասխանեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց գնի մասին հարցին
Թուրքական միջանցք չկա: Այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունների հայտարարությունները` հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի քննարկման համար հատուկ բանագնացներ նշանակելու պատրաստակամության մասին։
Նրա խոսքով՝ ամեն օր հասարակությունը հավաստիացումներ է ստանում, որ միջանցքի շուրջ քննարկումներ չկան։ «Կլինեն տարածաշրջանի հետ կապված քննարկումներ հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում»,- պարզաբանեց նա։ Քոչարյանը կարևորեց, որ Հայաստանի կողմից սպասարկվեն դրական տեղաշարժերը, և որպեսզի առաջին սպասարկման հարթակները լինեն երկրի ամուր ու ապահով սահմանները:
Դրանից հետո «Թավշյա հեղափոխության» կարկառուն դեմքերից մեկը, որը երկրին խոսքի լիակատար ազատություն և ժողովրդավարություն էր խոստանում, վստահություն հայտնեց, որ հայ լրագրողները պետք է սպասարկեն պաշտոնական տեղեկատվությունը, թեև նրանցից շատերը, նրա խոսքով, սպասարկում են Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունները: «Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ խոսելու անհրաժեշտություն կա։ Եվ դրա համար կան իրենց կողմից և մեր կողմից նշանակված մարդիկ։ Երբ այդ անձի (Հայաստանի հատուկ բանագնացի - խմբ.) անունը հայտարարվի, լրագրողները հնարավորություն կունենան հարցազրույց անցկացնել այդ պաշտոնյայի հետ և հարցերի պատասխաններ ստանալ գործընթացի հենց սկզբից»,- վստահեցրեց Փաշինյանի թիմակիցը։
Նա հիշեցրեց, որ նախկինում Ալիկ Արզումանյանի օրոք հայ-թուրքական հարաբերությունների հարցով խումբ է եղել, եղել են հանդիպումներ, քննարկումներ։ «Հետո դա դարձավ հրապարակային, ինչը կասեցրեց հետագա գործընթացները։ Հիմա մենք նոր փուլ ենք մտնում ու սկսում ենք խոսել։ Այնպես չէ, որ ինչ-որ բան փոխվել է, պարզապես խոսակցություն սկսելու անհրաժեշտություն առաջացավ»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը՝ չբացատրելով, թե այդ «անհրաժեշտությունը» որտեղից է բխում և ինչում է այն կայանում:
Իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչը չպատասխանեց հարցին` արդյոք հայ-թուրքական հարաբերությունների գինը հրաժարումն է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից։ «Ուզում եք հանրաքվե՞ անցկացնել Թուրքիայի հետ խոսելու համար»,- հարցրեց իշխող կուսակցության պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 15:56
Армения может выйти из Организации Договора о коллективной безопасности (ОДКБ) в феврале 2026 года, сообщает онлайн-ресурс hraparak.am, ссылаясь на свои источники.
-
2025-07-18 15:53
Перспективы разблокирования транспортных коммуникаций в регионе обсудили вице-премьер Армении Мгер Григорян и посол Ирана Мехди Собхани.
-
2025-07-18 15:50
«Правящая партия «Грузинская мечта», будучи «политической командой, подотчетной грузинскому народу и ответственной за мир и стабильность», выступила с заявлением, где в очередной раз «подробно разъяснила общественности скрытые и не видимые на поверхности политические мотивы враждебной кампании против Грузии», - говорится в заявлении партии, которое зачитал премьер-министр Ираклий Кобахидзе.
-
2025-07-18 15:47
Первый вице-премьер правительства Азербайджана Ягуб Эюбов не приедет в Москву на заседание Экономического совета Содружества независимых государств (СНГ). Об этом изданию Trend сообщил осведомленный источник.