Последние новости

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը նորից հետաձգվեց

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց։

Նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց այն մասին, որ Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է, որ վատառողջ է և ներկայացրել է համապատասխան բժշկական տեղեկանք։ Գևորգյանի երկրորդ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել է, որ այլևս Գևորգյանի ներկայացուցիչը չէ դատարանում։ Ինքը՝ Գևորգյանը, միջնորդել էր արտասահման մեկնելու թույլտվություն ստանալու համար։

Դատավորը ճշտել էր՝ ցանկանո՞ւմ է արդյոք Գևորգյանը այդ միջնորդությունը քննարկել հիմա, թե՞ ավելի ուշ։ Գևորգյանն առաջարկել էր այն դիտարկել հաջորդ նիստում։ Այն տեղի կունենա դեկտեմբերի 21-ին, ժամը 13.00-ին, տեղեկացնում է News.am։

Հիշեցնենք, որ նախորդ նիստը տեղի էր ունեցել մոտ մեկ ամիս առաջ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ