ԿԲ-ն շարունակում է զսպել գնաճը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցվել է 7.75%-ի
ՀՀ ԿԲ խորհուրդն այսօր` դեկտեմբերի 14-ի նիստում, որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%:
Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից։ Որոշման մասին առավել մանրամասն մեկնաբանությամբ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդես կգա այսօր ժամը 15։00-ին հրավիրած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք` ԿԲ հաստատած վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչ այս պահը 7.25% էր։ Այն վերջին անգամ բարձրացվել էր սեպտեմբերին` 7 տոկոսից բարձրացվելով 7.25%-ի։
Ավելի ուշ` նոյեմբերի 17-ին, ԱԺ–ում Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ ՀՀ–ում այդ պահին գրանցված գնաճը 9.1 տոկոս է։
Գնաճի հիմնական պատճառն, ըստ նրա, ամբողջ աշխարհում պարենի բարձր գներն են, բեռնափոխադրումների թանկացումն ու շատ երկրներում այս տարի ստացված ցածր բերքը։
Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ գնաճը զսպելու համար ԿԲ–ն տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Նշենք, որ 2021թ–ին առաջին անգամ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր փետրվարի 2-ին` 0.25 տոկոսով ` սահմանելով 5.5%:
Մինչ այդ` 2020թ–ին, ԿԲ –ն, հակառակը, մի քանի անգամ նվազեցրել էր տոկոսադրույքը` այն հասցնելով 4.25%-ի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.