ՀՅԴ․ Նորմա՞լ է գցվել այն պետության ոտքերը, որն ուզում է ոչնչացնել քեզ
Ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանն այսօր թուլացած Հայաստանից, իրենց շահերը սպասարկող իշխանություններից ցանկանում են պոկել ամեն ինչ։ Այս միտումը տանելու է մեր պետականության վերջնական կործանման։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումներին։
Հայտնել էինք, որ երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր` Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն էլ այսօր արձագանքել էր` հայկական կողմը երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։
«Պատմությունը ցույց է տվել՝ երբ մարդիկ արհամարհում են ժողովրդի ցանկությունը, նպատակը, ազգին բերում են կործանման եզրին։ Հիմա այս իշխանությունը կա՛մ չի գիտակցում, կա՛մ էլ հատուկ է անում, որ Հայաստանն անընդհատ հայտնվի թուրք-ադրբեջանական ճիրաններում»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` այս ամենը Հայաստանի ազգային նպատակներին չի ծառայելու։ Մինասյանը նշեց` իրենք քանիցս հայտարարել են` եթե խոսքը գնում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին, ապա, այո, կողմ են։
Մինասյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը նախկինում էլ Արցախին առնչվող «սիրուն ծրագրեր» էր ներկայացնում, իսկ հիմա վախենում են Արցախ գնալ։
«Հիմա դուք նորմա՞լ եք համարում ելնել ու գցվել այն պետության գիրկը, ոտքերը, որն ուզում է ոչնչացնել ձեզ։ Չէ՞ որ Թուրքիայի նախապայմաններից մեկն էլ այն է, որ Արցախի հարցը չպետք է լինի օրակարգում։ Բացի այդ, Թուրքիան ինչո՞ւ չէր գնում հարաբերությւոնների կարգավորման նախքան պատերազմը, երբ մենք ամուր էինք»,–ասաց Մինասյանը։
Ինչ վերաբերում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակների աշխատանքներին, ապա Մինասյանը նշեց, որ իրենք շարունակում են պայքարը, սակայն որքանով կհաջողվի, կախված է յուրաքանչյուր հայից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 15:56
Армения может выйти из Организации Договора о коллективной безопасности (ОДКБ) в феврале 2026 года, сообщает онлайн-ресурс hraparak.am, ссылаясь на свои источники.
-
2025-07-18 15:53
Перспективы разблокирования транспортных коммуникаций в регионе обсудили вице-премьер Армении Мгер Григорян и посол Ирана Мехди Собхани.
-
2025-07-18 15:50
«Правящая партия «Грузинская мечта», будучи «политической командой, подотчетной грузинскому народу и ответственной за мир и стабильность», выступила с заявлением, где в очередной раз «подробно разъяснила общественности скрытые и не видимые на поверхности политические мотивы враждебной кампании против Грузии», - говорится в заявлении партии, которое зачитал премьер-министр Ираклий Кобахидзе.
-
2025-07-18 15:47
Первый вице-премьер правительства Азербайджана Ягуб Эюбов не приедет в Москву на заседание Экономического совета Содружества независимых государств (СНГ). Об этом изданию Trend сообщил осведомленный источник.