Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է. նրա դեմ հաղորդում է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը, տեղեկացնում է News.am-ը։
Նշենք, որ այսօր Նարեկ Սամսոնյանին մի խումբ ոստիկաններ բերման են ենթարկել իր տան բակից։
Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 137.1-րդ հոդվածով՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Քրեական գործը վերաբերում է հեռուստահաղորդման ընթացքում Սամսոնյանի կողմից որոշակի արտահայտություններ կատարելուն, որը, դիտարկելով որպես ծանր վիրավորանք, հաղորդում է ներկայացվել։
«Մենք Հայաստանում ունենք առաջին դեպքը, երբ այս հանցակազմով, որը բազմիցս քննադատվել է թե՛ միջազգային գործընկերների կողմից, թե՛ իրավապաշտպանների, թե՛ քաղաքական ուժերի կողմից, եթե չեմ սխալվում նաև ԼՀԿ-ն էր դեմ քվեարկել այս արարքը քրեականացնելուն, հիմա ԼՀԿ-ի ներկայացուցչի դիմումի հիման վրա Նարեկ Սամսոնյանը ձերբակալվեց։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կան դրա համար ֆորմալ խոչընդոտներ։ Մենք կներկայացնենք այդ ֆորմալ խոչընդոտները, կտեսնենք քննիչի գործողությունները։ Սա քաղաքական ընդդիմախոսների դեմ օգտագործման համար նախատեսված երևույթ է, որը հիմա շատ մեծ թափով կիրառվում է»,- ասաց Մելիքյանը։
Նա նշեց, որ այդ հանցագործության համար ազատազրկում նախատեսված չէ, և, որ այդպիսի միջոցներով Սամսոնյանին բերման ենթարկելն ապօրինի է.
«Այդ եղանակն ուղղակի նիկոլական ձերբակալման երևույթն է, որի մասին նա խոսում էր տարիներ առաջ։ Փաստենք, որ Նարեկ Սամսոնյանը գալիս էր քննիչի մոտ ժամը 12։00-ին պայմանավորված էր, և նրան ձերբակալել ու բերել են քննիչի մոտ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.