ԿԲ-ն այս տարվա համար կանխատեսում է 4.2, հաջորդ տարվա համար՝ 5.3 տոկոս տնտեսական աճ
ՀՀ կենտրոնական բանկը գտնում է, որ կառավարությունը 2022-ին ոչ միայն ավելացնելու է տնտեսական աճը, այլ նաև բարձրացնելու է պոտենցիալը, 2021-ի համար 4.2 տոկոս տնտեսական աճ, 2022-ի համար՝ 5.3 տոկոս:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսում այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Հաջորդ տարի նախատեսվում է ոչ միայն ընթացիկ ծախսերի որոշակի աճ, այլ նաև հսկայական ծավալի պետական կապիտալ ներդրումներ, որոնք, ըստ էության, ընկած են մեր 2022 թվականի համար նախատեսված տնտեսական աճի կանխատեսման հիմքում»,- նկատեց Գալստյանը:
ԿԲ-ի տնտեսական աճի նախորդ կանխատեսումը 2022-ի համար 2.4 տոկոս էր: «Բյուջեի ընդունումից հետո, երբ արդեն որպես օրենք ունենք կապիտալ ներդրումների սցենարը, կառավարության կողմից իրականացվելիք պետական ներդրումների ծրագիրը, մեր կանխատեսումների արդյունքում տարվա համար տնտեսական աճը կազմելու է 5.3 տոկոս»,-ասաց Գալստյանը:
ԿԲ գնահատականների համաձայն՝ հաջորդ տարի կառավարությունն իր առաջարկած ծրագրի ներքո իրականացվելիք պետական կապիտալ ներդրումների հաշվին ոչ միայն ավելացնելու է 2022-ի տնտեսական աճը, այլ նաև պոտենցիալն է բարձրացնելու:
Ինչ վերաբերում է այս տարվա տնտեսական աճի կանխատեսումներին, ապա Գալստյանն ասաց. «Մեր գնահատականների համաձայն՝ մեր տնտեսական աճի կանխատեսումը տարվա համար կկազմի 4.2 տոկոս»:
Ինչ վերաբերում է գնաճի ցուցանիշին, ապա ԿԲ-ն ակնկալում է, որ ներկայիս 9.6 տոկոսի համեմատ տարին կավարտվի շուրջ 8.4 տոկոս գնաճով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.