Последние новости

Երևանի քաղաքապետարանի ու մի շարք տնտեսվարողների նկատմամբ վարույթ է հարուցվել

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։

Ինչպես հայտնում են ՄՊՀ–ից, հանձնաժողովը պարզել է, որ Երևան քաղաքի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքների նպատակով 2017- 2021 թթ. կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակում քաղաքապետարանն ու մի շարք տնտեսվարող սուբյեկտներ ոչ մրցակցային վարքագիծ են դրսևորել։

Ըստ ՄՊՀ–ի` նրանց վարքագծում առկա են եղել հակամրցակցային համաձայնության, պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների հատկանիշներ։

Կատարված ուսումնասիրության արդյունքում այսօր` դեկտեմբերի 14-ին, ընդունած որոշմամբ ՄՊՀ–ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի ու երևանյան ասֆալտապատման աշխատանքներում մասնակցություն ունեցած 30 շինարարական ընկերությունների նկատմամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ