Գործազրկություն ու սոված օրեր. որո՞նք են Հայաստանի ամենաաղքատ մարզերը
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ) – Հայաստան հիմնադրամի հետազոտության արդյունքներով` Հայաստանի ամենաաղքատ մարզեր են ճանաչվել Լոռին, Շիրակը և Տավուշը։ Ծրագրի ղեկավարներն այսօր ամփոփեցին հետազոտության արդյունքները լրագրողների և հետաքրքրված անձանց համար կազմակերպած շնորհանդեսի ժամանակ։
Նշված մարզերում «Համայնքային աղքատության հաղթահարման կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակում 2021 թվականի օգոստոսին անցկացված հարցման տվյալներով` վերջին 12 ամիսների ընթացքում բնակչության 51%-ը գումարի սղության պատճառով անհանգստացել է բավականաչափ ուտելիք չունենալու պատճառով, իսկ 10%-ը ստիպված է եղել 1 ամբողջ օր չսնվել։
Հարցումը հիմնվել է բազմաչափ աղքատության չափման Ալքայր–Ֆոսթերի մեթոդաբանության վրա, որը կիրառվել է Համաշխարհային բանկի և ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից` ազգային Բազմաչափ աղքատության ինդեքսը (ԲԱԻ) հաշվարկելու համար։
Ըստ հետազոտության` աղքատության ամենացածր մակարդակը գրանցվել է Տավուշի մարզում (5.4 % ԲԱԻ-ով)։
Լոռու մարզն ամենաանապահովն է (71.3%) առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով։
Շատ քիչ համայնքների բնակիչներ (ըստ էության`2.4%–ից պակաս) են նշել, որ ի վիճակի են կոմունալ վճարումները կատարել «հեշտությամբ» կամ «շատ հեշտությամբ»։
Մարզերի բնակիչներից շատերը հայտնել են, որ չունեն երկու զույգ պատշաճ կոշիկ, որ բավարար լինի տարվա տարբեր եղանակներին հագնելու համար։
Մարզերում գերակշռում են նաև բնակարանային և առողջապահական խնդիրները։ Ամենամեծ զրկվածությունը արձանագրվել է հանրային ծառայությունների որակի մասով (ջրամատակարարում, ջրահեռացում, աղբահանություն, էլեկտրամատակարարում և այլն)։
Մարզերի տնային տնտեսությունների 65 և ավել տոկոսը գրանցված չի եղել աղքատության նպաստների համակարգում։ Պարզվել է, որ շատ ընտանիքներ ուղղակի չեն բավարարել համակարգի պայմաններին։
Հետազոտությունը ցույց է տվել, որ երեք մարզում էլ աշխատանքի խնդիր կա` աշխատունակ տարիքի (15-75) անձանց կեսից ավելին աշխատաշուկայի մաս չի կազմում (55.9% ), իսկ 39.6%–ը երկարաժամկետ գործազուրկ է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.