Последние новости

Թաթոյանը զրուցել է Բաքվից վերադառնալուց հետո կալանավորված հայ զինծառայողների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը առանձնազրույցներ է ունեցել Բաքվից Հայաստան վերադառնալուց հետո կալանավորված հայ զինծառայողների հետ։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

««Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են փաստաթղթեր, ինչպես նաև նրանց իրավունքների վիճակը, այդ թվում՝ գերեվարումից սկսած»,– նշել է Թաթոյանը:

Արդեն իսկ ամփոփվել են այցերը, որոնց արդյունքներով պետական համապատասխան մարմիններին կհասցեագրվեն անհրաժեշտ գրություններ: Կձեռնարկվեն այլ անհրաժեշտ քայլեր, նշել է Թաթոյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ