Ո՞ւՐ ԵՆ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՈՒ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԸ
Երբ «դիմակների շոուն» դեռ պահանջված էր
Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին սկանդալային օրենքի առաջին զոհը դարձավ ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Սերոբ Հարությունյանը։ Ռեժիմը վրեժ լուծեց նրանից՝ ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քրեական անցյալի մասին տեղեկություններ հրապարակելու համար։ Հարությունյանից հետո երկրորդը դարձավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Հանգստյան օրերին նրան տեղափոխել են հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով. այս տարի նա ինսուլտ Է տարել։
Հակակոռուպցիոն կոմիտեն Գասպարյանին ներկայացրել է մի շարք մեղադրանքներ. պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական կեղծիքի կատարում, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործություններ, այդ թվում գեներալի և նրա ընտանիքի անդամների անձնական եկամուտները զգալիորեն գերազանցող արժեքավոր իրերի և գույքի գնում: Ընտանիքին մենք դեռ կանդրադառնանք, իսկ մինչ այդ դիտարկենք գործընթացը դինամիկայի մեջ։
2018 թվականի հունիսի 26-ին տեղի ունեցավ Փաշինյանի խորհրդակցությունը իրավապահ մարմինների ղեկավարների հետ: Այն ժամանակ գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերի առաջնորդն առաջին անգամ հնչեցրեց կոռուպցիայի դեմ պայքարի հայտը։ «Հայաստանում տասնամյակներ շարունակ կատարվող հանցագործությունները շատ ավելի լայնամասշտաբ են, քան Վաչագան Ղազարյանի մի քանի միլիոն դոլարը կամ Մանվել Գրիգորյանի թաքցրած հազարավոր տուշոնիկները»,- հայտարարեց Փաշինյանը:
Այդ օրը նա առաջին անգամ պաշտոնական մակարդակով հայտարարեց «հարյուր միլիոնավոր և հարյուր միլիարդավոր դոլարների» մասին, որոնք թալանվել են ժողովրդից։ Նա ասաց, որ այդ գումարները թանկարժեք անշարժ գույքի են վերածվել Եվրոպայում, ԱՄՆ-ում և այլուր, խոսեց օֆշորային հաշվեհամարներին նստած գումարների մասին, որոնք Աֆրիկայում թանկարժեք քարերի արդյունահանման բիզնես նախագծեր են դարձել, և այլն՝ նույն ոգով։
Փաշինյանը խոստացավ գործի դնել Քր.օր.-ի 310.1 հոդվածը (ապօրինի հարստացում), որը նախքան երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ գեներալ-մայոր Ղազարյանի ձերբակալումը չէր կիրառվել գործնականում ոչ մի անգամ, հիշատակեց 205-րդ հոդվածը (խուսափում հարկերից), 190-րդ հոդվածը (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում, փողերի լվացում): Հաշվի առնելով այդ հոդվածները՝ իրավաբանները փորձում էին համոզել Փաշինյանին, որ Հայաստանին պետք չէ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենք, սակայն վարչապետի շրջապատն իրենը պնդեց։ Այժմ ականատես ենք սեփականազրկմանը՝ գործողության մեջ:
Նույն խորհրդակցության ժամանակ Փաշինյանն ասաց, որ օրինականության վերականգնման ընթացքում «դիմակների շոուներն» անխուսափելի են, և որ դրանք «ընդհանուր առմամբ արդարացված են»: Դա ասվեց 2018-ին, իսկ բռնագանձման մասին սկանդալային օրենքն ուժի մեջ մտավ վերջերս։ Այդ խորհրդակցությունը տեղի ունեցավ էյֆորիայի գագաթնակետի ժամանակներում, քաղաքացիները հավատում էին, թե Փաշինյանն իսկապես վերականգնելու է օրինականությունը։
Այլ իրականություն
Գործում նշված է, որ Գասպարյանն ու իր ընտանիքի անդամները 1995-2021թթ. որպես օրինական եկամուտ ստացել են 353.249.428 դրամ: Իսկ 2005-2021թթ. Գասպարյանին, իր ընտանիքին և նրա հետ կապված անձանց պատկանող շարժական ու անշարժ գույքը, ինչպես նաև կոմունալ ծախսերը, գույքի վերանորոգման ու այլևայլ ծախսերը բազմապատիկ գերազանցել են Գասպարյանի, իր ընտանիքի անդամների և նրանց հետ կապված անձանց օրինական եկամուտները:
2018-ին այս եզրակացությունները մեծ աղմուկ կհարուցեին, իսկ 2021-ին բացահայտումներին ցուցաբերվող արձագանքը զրոյական է: Այսօր հասարակությունը զբաղված է այլ խնդիրներով... Ռեժիմի քարոզչամեքենան ապարդյուն էր փորձում աղմուկ բարձրացնել Գասպարյանին ներկայացված մեղադրանքների շուրջ։ 44-օրյա պատերազմից հետո քաղաքականացված հասարակությունը բացարձակ անտարբերություն է ցուցաբերում աղմկալի գործերի նկատմամբ, ներառյալ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ձերբակալությունները:
Փաշինյանն ապրում է հիշողություններով՝ այն ժամանակների մասին, երբ իր որոշումներում առկա ցանկացած ճեղք հեշտությամբ փակվում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարբերական կալանավորումներով, որը բանտում անցկացրեց ընդհանուր առմամբ շուրջ 2 տարի։ Ողջ այդ ընթացքում ռեժիմի պարագլխին ու իր կամակատարներին հաջողվում էր մանիպուլյացիայի ենթարկել հասարակական տրամադրությունները, սակայն երկրորդ նախագահի գործի նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար մարեց, և առաջացավ նոր թամաշաների անհրաժեշտություն։
Հասարակությունը, կրկնեմ, արձագանքում էր աղմկոտ ձերբակալություններին և «դիմակների շոուներին» մինչև 44-օրյա պատերազմը։ Նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո նա դադարել է արձագանքել նախկին բարձրաստիճան անձանց անունների հետ կապված բացահայտումներին։ Մտածող հասարակությունը գիտակցել է, որ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների օրոք թույլ տրված նույնիսկ ամենակոպիտ սխալներն անդառնալի բնույթ չեն կրել, մինչդեռ Փաշինյանի դավաճանությունը հանգեցրեց անդառնալի կորուստների։ Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը կորցնելուց և մայիսի 12-ին երկու մարզերի տարածքների բռնազավթումից հետո Հայաստանը հայտնվել է պետականության կորստի վտանգի առջև։ Այս խորապատկերին կապիտուլյանտը փորձում է մեղքը բարդել պետության նախկին ղեկավարների վրա՝ ժողովրդին դեմ տալով նոր «բացահայտումներ»։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ հաշվեհարդարի թեման կապիտուլյացիայից հետո կորցրել է արդիականությունը։ Մարդիկ, թեկուզ ուշացումով, բայց արդեն հասկացել են, որ իրենց բոլոր թերություններով հանդերձ՝ նախկին ղեկավարները թույլ չէին տա թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ և Հայաստանի բռնազավթումը։ Ընդհանուր գիտակցման խորապատկերին ռեժիմի բարձրագոչ «բացահայտումները» զուրկ են որևէ իմաստից…
Ո՞վ է լինելու երրորդը
Փաշինյանը դեսուդեն է ընկնում նոր շոուների որոնումներով, որոնք գոնե որոշ ժամանակով կշեղեն հասարակության քաղաքականացված մասի ուշադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում հայկական դիրքերի հաճախակի գնդակոծություններից: Զուր է ջանում։ Բարձրահունչ անունները քչերին են հուզում, իսկ այն, որ Գասպարյանի հետ հաշվեհարդար են տեսնելու, ակնհայտ դարձավ արդեն այն ժամանակ, երբ նախկին գլխավոր ոստիկանն իր ամառանոցի վերևում հետախույզ-դրոն հայտնաբերեց, որից հետո Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցի ընթացքում ասաց այն ամենը, ինչ մտածում է Փաշինյանի ու նրա ռեժիմի մասին։
Մնում է միայն գուշակել, թե ով է լինելու երրորդը, ում վրա կտարածվի կուլակաթափության մասին օրենքի գործողությունը։ Մինչդեռ որոշակի հետաքրքրություն են ներկայացնում Գասպարյանին ներկայացված մեղադրանքները, որոնք վերաբերում են նրա կնոջն ու դստերը։ Մասնավորապես, նախկին ոստիկանապետի կինը 2010-2011թթ. պաշտոնի է նշանակվել ՊՆ-ում, սակայն չի ներկայացել ծառայության և չի կատարել իր պարտականությունները։ Գասպարյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, «կազմակերպել է» (այսպես է ասված գործում) 17 մլն դրամ աշխատավարձի վճարում իր կնոջը։ Գործում նշված է նաև, որ նա ոստիկանության զորքերում պաշտոնի է նշանակել իր դստերը, որը 2015-2018թթ. ոչ մի անգամ չի ներկայացել ծառայության: Գասպարյանն այդ հարցում «դիտավորությամբ չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, և արդյունքում դստերը հաշվարկվել և վճարվել է շուրջ 9 մլն ՀՀ դրամ»։
Ընթերցողն արդեն հասկացավ, որ խոսքը Փաշինյանի հիշատակած «հարյուրավոր միլիոնների և հարյուրավոր միլիարդների» մասին չէ՝ դոլարային հաշվարկով։
Առանց «հացի ու թամաշայի»
Ո՞ւր են, մի հարցնող լինի, հարյուր միլիոնավոր ու հարյուր միլիարդավոր դոլարները։ Երեքուկես տարի շարունակ հայ հասարակությանը «կերակրում» էին ամեն ինչ՝ մինչև վերջին կոպեկը վերադարձնելու լոկ խոստումներով։ Տողերիս հեղինակին բավական հանելուկային է թվում, օրինակ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելը։ Նրան, հիշեցնեմ, կալանավորել էին 2017-ի ընտրություններում ընտրողներին կաշառելու մեղադրանքով։
Մինչեվ հիմա ոչ ոք չգիտի, թե ինչ հիմքով ազատ արձակեցին Ծառուկյանին, չէ՞ որ գլխավոր դատախազը «անհերքելի» հիմք ուներ նրան կալանավորելու համար. թուղթ՝ կաշառք ստացողների ազգանուններով։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Ծառուկյանին ազատ արձակեցին, և գլխավորը՝ ի՞նչ գումարի դիմաց։ Գուցե գործում խառն են հենց այն միլիոններն ու միլիարդնե՞րը, որոնք մնացել են ստվերում։
Աղմկահարույց գործեր շատ եղան, բայց միլիոնների ու միլիարդների մասին Փաշինյանը վաղուց չի հիշում, մինչդեռ այդ փողերը պետք կգային այսօր գրավյալ տարածքներում հայկական դիրքերն ամրացնելու համար։ Աղմկահարույց բոլոր գործերը կապված են եղել մեծ փողերի հետ։ Հիշենք, օրինակ, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությունը, հետո մեծ աղմուկ հարուցեց գործարար և զենքի մատակարար Դավիթ Գալստյանի («Պատրոն Դավո») կալանավորումը, այնուհետ ԶԼՄ-ները աղմուկ բարձրացրեցին քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի («Վստրեչի Ապեր») կալանավորման շուրջ, որն ազատ արձակվեց 75 մլն դրամ գրավի դիմաց։ Իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ձերբակալության մասին բոլորն արդեն մոռացել են։
Փոխարենը՝ կալանքից ազատեցին ֆինասների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանին։ ԶԼՄ-ները գրում էին, որ ռեժիմը նրանից 300 մլն դոլար է շորթել։ Որտե՞ղ են այդ գումարները։ Այնտեղ, որտեղ որ 30 մլն դոլարն է, որ տվել է ռեժիմին երրորդ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյա՞նը։
Մինչև 44-օրյա պատերազմը ժողովրդին հեքիաթներ էին հրամցնում թալանվածը «մինչև վերջին կոպեկը» վերադարձնելու մասին։ Այսօր Փաշինյանը չունի ո՛չ «հաց», ո՛չ «թամաշա», իսկ հասարակությունը սոված է, նրան պետք է ինչ-որ բանով կերակրել։ Որպես «թամաշա» պիտանի կլինեն տեղեկությունները օտարերկրյա բանկերում Փաշինյանի ընտանիքի հաշիվների մասին։ Ու նաև տեղեկատվությունը 5 միլիարդ դոլարի ճակատագրի մասին: Թղթի կտորի հետ կապված պատմությունը, որի վրա նշված էր աստղաբաշխական գումարը, ընթերցողները, կարծում եմ, չեն մոռացել…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 09:13
Стремительное развитие событий после визита Пашиняна в Стамбул не оставило даже тени сомнения в том, что верхушка режима повторит попытку штурма Святого Эчмиадзина после провала 27 июня первой попытки силами СНБ, СК и Службы полиции. 8 июля Пашинян объявил, что лично возглавит вторую попытку. Это может случиться уже сегодня или завтра… Он сказал, что освободит святыню от Ктрича Нерсисяна (мирское имя Католикоса Гарегина Второго). Может, для начала следовало освободить от азербайджанских оккупантов 30% поверхности Черного озера, окрестности Ишханасар, 21 км трассы Горис-Капан, кладбище в Неркин Ханд, отнятые азербайджанцами дома армян в Шурнухе, позиции в Джермуке, пастбища в Гегаркунике?.. Или азербайджанские оккупанты мешают Пашиняну гораздо меньше, чем Католикос Всех Армян, который не желает плясать под его дудку?!
-
2025-07-10 09:05
После многотысячной акции 4 июля в поддержку российского предпринимателя и благотворителя Самвела Карапетяна Пашинян пережил новую серию панических атак, о чем свидетельствуют утечки из-за неплотно запертых дверей центрального офиса ГД в столице. Больше всего главаря правящей верхушки напугали транспаранты с надписью "Нашим способом!" и аналогичные надписи на белых майках участников акции. Если в дни "революции" 2018 г. по Еревану разгуливали люди в кепках и майках, на которых красовался портрет Никола с надписью "Духов!", то после 4 июля 2025 г. по Еревану ходят молодые люди в майках с надписью "Нашим способом!". Карапетян из тюремной камеры передал своим соратникам, что дальнейшие действия должны сопровождаться "объединением вокруг принципиально новой силы".
-
2025-07-09 09:19
На днях с фасада резиденции президента Грузии исчез флаг ЕС, который с 2018 г. соседствовал с государственным флагом Грузии. Власти соседней страны учли трагический опыт народа, провозгласившего "Украина це Европа!", взяв курс на независимую внешнюю и внутреннюю политику, тогда как армян по-прежнему манит европейская обертка, невзирая на очевидные факты.
-
2025-07-08 10:01
Вернувшись из Стамбула, Пашинян сразу арестовал российского предпринимателя Самвела Карапетяна, объявленного в международный розыск по требованию Азербайджана, после чего начал атаку на Армянскую Апостольскую Святую Церковь. На днях он уже открытым текстом оповестил о планах по проведению досрочных выборов Католикоса Всех Армян. До этого регулярно делал записи о том, что у армян нет Католикоса, ибо нарушивший обет целомудрия таковым считаться не может.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-01-18 20:26
Վանաձորում քննարկում են հետագա գործողությունները… Վանաձորում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն օրերս բնորոշեց քաղաքում տիրող իրավիճակը որպես պայթյունավտանգ, չբացառելով, որ ընդդիմությունը՝ զանգվածների աջակցությամբ, «արմատական քայլեր» կձեռնարկի:
-
2021-11-23 20:00
3 տարվա ընթացքում Միքայելյանը հասկացե՞լ է, թե ինչ էր ասել: 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիևի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, որից հետո Փաշինյանն ու իր ծառայանին երկար ժամանակ պարծենում էին, թե ադրբեջանցիները դադարեցրել են գնդակոծությունները Արցախի շփման գծի ողջ երկայնքով:
-
2021-09-28 21:53
Նիկոլը 110 հազար դոլար է վճարել դրոնների համար Հիշո՞ւմ եք նախորդ գումարման խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի սրտահույզ ռեպլիկը՝ ապառիկով կենցաղային տեխնիկա գնելու մասին: Ռեպլիկն ընդգրկվել էր երկրի ամենաբարձր ամբիոնից Փաշինյանի հնչեցրած ելույթում։ Կրկնակի գործակալի մասին Միքայել Մինասյանի բացահայտումն ավելի ուշ եղավ, իսկ մինչ այդ հեղափոխական հանրությունը բառացիորեն արտասվում էր Արարատի խոստովանությունից, թե իբր՝ նա ցանկացել է ապառիկով ինչ-որ բան գնել տան համար, բայց թույլ չեն տվել…
-
2021-09-08 17:52
«Ալեն Սիմոնյանի ծովափնյա հանգիստը զարմանալու չէ, դա է այդ մարդկանց աշխարհընկալումը, ընտրել եք, աջակցել եք ,ուրեմն բարի եղեք նաև հանդուրժել. գերիների հարցը իրենց համար ակտուալ չէ, առհասարակ արցախյան հիմնահարցը ակտուալ չէ իրենց համար, կարևորը՝ SOQAR-ը էժան նավթամթերք է շուտով ներկրելու Հայաստան, թե ինչ դուստրիկ ձեռնարկության փաթեթավորմամբ , դա հետո կերևա»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը: