Միշել․ ԵՄ-ն փորձագիտական առաքելություն/խորհրդատվական խումբ կտրամադրի
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերին աջակցելու նպատակով ԵՄ-ն փորձագիտական առաքելություն/խորհրդատվական խումբ կտրամադրի՝ տեխնիկական աջակցություն ապահովելով երկու երկրների համար: Այս մասին ասված է Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը համակարծիք են եղել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանազատման շուրջ նախատեսվող բանակցությունների համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել գործնականու լարվածությունը նվազեցնելու համար ՝ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու նպատակով: Նախագահ Միշելը Երևանին և Բաքվին կոչ է արել ակտիվ և բարեխղճորեն աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ուժերի պատշաճ հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման կարևոր տարր է»,- նշված է Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցին վերաբերող հատվածում:
Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քննարկելու Հարավային Կովկասում առկա իրավիճակն ու երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:
Նախագահ Միշելը առաջնորդներին վստահեցրել է, որ ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ համագործակցությանը հակամարտության հաղթահարման, տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու նպատակով համագործակցության և վստահության մթնոլորտի ստեղծման գործում, որն, ի վերջո, պետք է ամրագրվի խաղաղության համապարփակ համաձայնագրով: Երեք առաջնորդների ընդհանուր նպատակն է կառուցել անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:
Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը վերահաստատել են, որ 2020թ.նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի երկու եռակողմ հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները կհարգվեն, և որ հիմք կընդունվեն 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված փոխըմբռնումները: Նախագահ Միշելը բարձր է գնահատել երկու առաջնորդների ձեռնարկած քայլերը ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած զինված բախումներից հետո լարվածության թուլացում ապահովելու համար: Մասնավորապես, արձանագրվել է նախագահ Միշելի աջակցությամբ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի բարեհաջող հաստատումը։ Այս մեխանիզմը կարող է օգնել կանխել ապագա միջադեպերը և դրական ազդեցություն ունենալ՝ գործնականում նպաստելով լարվածության թուլացմանը:
Նախագահ Միշելն ընդգծել է, որ առանցքային հումանիտար հարցերի լուծումը վճռորոշ նշանակություն ունի: Նա ողջունել է Ադրբեջանի կողմից տասը հայ բանտարկյալի ազատ արձակումն ու ականապատ դաշերի մնացած բոլոր քարտեզների տրամադրումը Հայաստանի կողմից: Նա կոչ է արել ամբողջապես և արագ կերպով լուծել բոլոր առանցքային հումանիտար հարցերը, ինչպիսիք են մյուս ձերբակալվածների ազատ արձակումը և անհայտ կորածների ճակատագրի լուծումը՝ ընդունելով, որ երկու կողմերի հումանիտար ժեստերը նույնպես նպաստում են վստահության ամրապնդմանը և օգնում են ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղության և հաշտեցման առաջխաղացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում ՝ փորձագիտական խորհրդատվությունների տրամադրման և հակամարտությունից տուժած բնակչությանը վերականգնման և վերակառուցման հարցում օգնություն ցուցաբերելու միջոցով: ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցներին:
Առաջնորդները քննարկել են ԵՄ-ի և երկու երկրների միջև առկա և հեռանկարային առևտրատնտեսական գործընկերային հարաբերությունները: Նրանք նաև քննարկել են վստահության ամրապնդման, խաղաղ գոյակցության խթանման և տարածաշրջանում տնտեսական համագործակցության ընդլայնման համար տնտեսական խորհրդատվական հարթակ ստեղծելու ԵՄ մտադրությունը:
Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը համակարծիք են եղել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանազատման շուրջ նախատեսվող բանակցությունների համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել գործնականու լարվածությունը նվազեցնելու համար ՝ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու նպատակով: Նախագահ Միշելը կոչ է արել ինչպես Երևանին, այնպես էլ Բաքվին ակտիվ և բարեխղճորեն աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ուժերի պատշաճ հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման կարևոր տարր է: Սահմանազատման և սահմանագծման հարցերին աջակցելու նպատակով ԵՄ-ն փորձագիտական առաքելություն/խորհրդատվական խումբ կտրամադրի՝ տեխնիկական աջակցություն տրամադրելով երկու երկրներին:
Նախագահ Միշելը նաև ընդգծել է Հարավային Կովկասում ընդհանրապես և Հայաստանի ու Ադրբեջանի միջև մասնավորապես հաղորդակցային ենթակառուցվածքի վերականգնման կարևորությունը՝ բոլոր երկրների ինքնիշխանությունը լիարժեք հարգելու հիմքով: Որոշվել է ձեռնամուխ լինել փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանային և մաքսային հսկողության համապատասխան միջոցներով երկաթուղային ուղիների վերականգնմանը: ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապուղիների զարգացմանը՝ ըստ իր Տնտեսական և Ներդրումային ծրագրի: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական պլատֆորմը կարող է նաև աջակցել այս գործընթացին:
Առաջնորդները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և շարունակել համագործակցել»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ եռակողմ հանդիպման արդյունքում «Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը»։
«Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։
Նաև պայմանավորվեցինք շարունակել շփումները»,- գրել է Փաշինյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: