Последние новости

Ալիև. Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է. կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չկա

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է և Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չկա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանի դիրքորոշումը բաց է և հստակ. Մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում. Մենք հաղթել ենք պատերազմում, մենք ենք հաղթողը, և այս իրողության հետ պետք է հաշվի նստել։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Ղարաբաղի կարգավիճակի մասին որևէ քննարկման կամ նման այլ բանի վերադարձ չկա», - ասել է Ալիևը իսպանական El Pais-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Հայաստանը պետք է զերծ մնա թշնամական գործողություններից և աշխատի խաղաղության պայմանագրի վրա, տեղեկացնում է Aysor.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ