Իշխան Սաղաթելյան․ Կան գաղտնի և բանավոր պայմանավորվածություններ
Այս մանկական մոտեցումն անընդունելի է։ Կարող էին գալ, իրենց ասելիքն ասել, բացատրություն տալ՝ ինչու այս կարևոր թեմայով քննարկմանը չեն մասնակցում, իրենց դիրքորոշումը հայտնել, ոչ թե պարզապես չմասնակցելով՝ տապալել նիստը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իրենց խմբակցության կողմից «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստը ՔՊ խմբակցության կողմից տապալելուն:
Խոսելով Բրյուսելում կայացած հանդիպումներին՝ Սաղաթելյանը նշեց, որ դրական սպասելիքներ չկան։
«Ալիևի հայտարարությունը հղի է նոր վտանգներով․ խոսքը Լաչինի միջանցքում մաքսակետ դնելու մասին է», - նշեց նա։
Երկաթուղու գործարկման հեռանկարը դիտարկելիս, ըստ Սաղաթելյանի, պետք է հասկանալ՝ ինչն ինչի դիմաց են զիջել։
«Դրա համար եմ ասում, որ կան գաղտնի և բանավոր պայմանավորվածություններ։ Երբ այս մասին մենք շարունակ ասում ենք, ժխտում են, հետո պարզվում է, որ դա իրականություն է։ Դրա ամենավառ դրսևորումներից մեկն այս հայ-թուրքական սիրախաղն է։ Քանի՞ անգամ են հերքել ու ժխտել, որ գոյություն ունի պրոցես, բայց ամեն անգամ մենք թուրքական կողմից ենք տեղեկանում գաղտնի պայմանավորվածությունների մասին», - ասաց պատգամավորը։
Սաղաթելյանը հայ-թուրքական գաղտնի պայմանավորվածությունների համատեքստում ոչ պատահական և շատ խորհրդանշական համարեց նախօրեին խորհրդարանում ՔՊ խմբակցության հանդիպումը ՀՀ առաջին նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ։
«Այս օրերին այս մթնոլորտում՝ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունից անմիջապես հետո, Հայաստանի նորանկախ պատմության մեջ ամենաձախողված, թրքասեր դիվանագետը գալիս և հանդիպում է քաղաքական մեծամասնության հետ։ Հետաքրքիր է՝ ի՞նչ էր բացատրում կամ ի՞նչ էր սովորեցնում նրանց Լիպարիտյանը, ով մեկ օր առաջ հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի մասին խոսելը հղի է մեծ վտանգներով։ Դա՞ էր քննարկում ամենաձախողված դիվանագետը, ով իր ամբողջ կյանքում հայտնի է իր թրքասիրությամբ», - ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.