Последние новости

Մխիթար Զաքարյան․ Հիմա ամենաանհարմար ժամանակն է՝ գլոբալ աշխարհաքաղաքական որոշումներ ընդունելու

Իմ անձնական կարծիքով` բոլոր ճանապարհներն էլ պետք է բացվեն, աշխատեն, բայց պետք է արվի արժանապատիվ ձևով, այն ժամանակ, երբ մեր պետությունը շտկած կլինի իր մեջքը, այս պարտությունից ուշքի եկած կլինենք և կկարողանանք բոլոր հարևանների հետ հարաբերությունների ժամանակ հայկական շահն առաջ տանել, լրագրողների հետ զրույցում ասաց Մեղրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանը՝ անդրադառնալով երկաթուղու վերագործարկման մասին խոսակցություններին։

«Այս պահին խնդիր ունենք և դա չենք կարող օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Մենք դեռ պարտությունից ուշքի չենք եկել։ Հիմա ամենաանհարմար ժամանակն է՝ գլոբալ աշխարհաքաղաքական որոշումներ ընդունելու», - ասաց Զաքարյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա նշեց՝ նույնը վերաբերում է նաև Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ