Սի Ցզինպին. Չինաստանը մտադիր է խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները պետք է համագործակցեն համավարակի դեմ պայքարի և գլոբալ խաղաղության պահպանման գործում։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակապի միջոցով հանդիպմանը հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները պարտավոր են խորացնել համագործակցությունը համավարակի դեմ պայքարի, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, տնտեսական վերականգնմանն ուղղված գործողությունների համակարգման և միջազգային հանրության ակնկալիքներին ակտիվորեն արձագանքելու գործում»,- ասել է նա, փոխանցում է Չինաստանի արտգործնախարարությունը:
Բացի այդ, Չինաստանը մտադիր է խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ պատվաստանյութերի, դեղամիջոցների և թեստավորման համակարգերի մշակման հարցում։
«Մենք մտադիր ենք նաև ամրապնդել Ռուսաստանի հետ համագործակցությունն ու շփումները կորոնավիրուսի ախտորոշման թեստավորման համակարգերի, պատվաստանյութերի և դեղամիջոցների մշակման գործում»,- ասել է ՉԺՀ նախագահը, տեղեկացնում է News.am-ը։
Սի Ցզինպինը նաև կոչ է արել ուժեղացնել Չինաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը էներգիայի վերականգնվող և այլընտրանքային աղբյուրների, ինչպես նաև միջուկային էներգիայի ոլորտում։
«Ռուս-չինական էներգետիկ համագործակցությունն ամուր հիմքեր և շփման բազմաթիվ կետեր ունի։ Երկու կողմերը պետք է օգտագործեն ավանդաբար ուժեղ էներգետիկ փոխգործակցության պաշարը, այն լրացնեն համագործակցությամբ էներգիայի նոր աղբյուրների ոլորտում, խթանեն համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում, դիտարկեն էներգիայի վերականգնվող աղբյուրները և համագործակցության այլ ողղություններ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).