Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ-ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԳՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԻ ՇԱՆՏԱԺԻ ՆԵՐՔՈ
Հայաստանը սահմանազատման-սահմանագծման գործընթացին գնում է ադրբեջանաթուրքական տանդեմի շանտաժի ներքո։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը՝ փորձ անելով նույնականացնել Լաչինի միջանցքի և, այսպես կոչված, «Մեղրու միջանցքի» կարգավիճակները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը։
«Սա ուղղակիորեն ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ նկրտում է, որովհետև նման հարց նույնիսկ չպետք է քննարկվեր։ Իսկ քննարկվում և առաջ է տարվում, որովհետև ՀՀ ղեկավարությունն այն թիմն է ներկայացնում, որը 2020 թվականին ստորագրել է կապիտուլյացիայի ակտը։ Մենք այժմ «ըմբոշխնում ենք» դրա հետևանքները։
Այս ամենից ես որևէ լավ բան չեմ սպասում։ Սահմանազատումը տեղի է ունենալու ի վնաս մեզ։ Դրա վառ օրինակը մինչև հիմա տեղի ունեցած ապօրինի սահմանազատումներն են, որոնք իրականացվել են Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։ Այդ ամենի հետևանքով մենք կորցրել ենք Գորիս-Կապան ճանապարհի մեծ մասը, ինչպես նաև Կապան-Ճակատեն ճանապարհից օգտվելու հնարավորությունը», - նշեց քաղաքագետը։
Գագիկ Համբարյանի խոսքով՝ ՀՀ վարչապետը բոլոր այս սահմանազատումներն իրականացրել է գոյություն չունեցող նորմերի համաձայն։
«Նա անընդհատ առաջ է տանում 2010 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքը, սակայն քիչ թե շատ կիրթ ուսանողը շատ լավ գիտի, որ ներքին իրավական ակտերի հիման վրա չի կարելի պետական սահմաններ գծել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել սահմանների սահմանազատման նպատակով ժամանակավոր աշխատանքային խումբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 18:56
В последнее время активно обсуждается так называемый вариант дороги через Сюник, предложенный США. Фонд «Карнеги» опубликовал статью на эту тему, отметив, что данный вопрос обсуждался во время встречи Пашиняна и Эрдогана.
-
2025-07-08 17:48
Премьер-министр Армении Никол Пашинян в своем конфликте с Армянской апостольской церковью и близким к ней предпринимателем Самвелом Карапетяном идет ва-банк, заявил РИА Новости глава Союза армян России (САР) Ара Абрамян.
-
2025-07-08 17:46
Депутат от фракции "Армения" Артур Саркисян добровольно явился к Следственному комитету, чтобы его задержали. Об этом парламентарий заявил журналистам перед зданием СК.
-
2025-07-08 17:44
Действия властей Армении, направленные против Армянской апостольской церкви, вызывают глубокую тревогу и ставят под угрозу свободу вероисповедания, заявили РИА Новости в епархии Армянской церкви в Соединенном Королевстве и Ирландии.