Մարիա Զախարովան՝ Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի երկխոսության մասին
Նուրսուլթան Նազարաբաևի՝ որպես եվրասիական ինտեգրացիայի գաղափարախոսի նախաձեռնությունն արժանի է ուշադրության։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ շնորհելու Ղազախստանի նախկին նախագահի առաջարկը։
«ԵԱՏՄ-ն բաց է այն պետությունների համար, որոնք կիսում են նրա սկզբունքները, նպատակները և շահագրգռված են ավելի սերտ ինտեգրմամբ և համագործակցությամբ։ Առաջին հերթին նկատի ունենք ԱՊՀ երկրներին, որոնք ավելի սերտ համագործակցություն են պահպանում ԵԱՏՄ անդամ-պետությունների հետ։ ԵԱՏՄ-ն զարգանում է արագ տեմպերով՝ անընդհատ կատարելագործում է տնտեսական փոխգործակցության գործիքները՝ հաշվի առնելով համաշխարհային լավագույն փորձը։ և, իհարկե, ակտիվորեն արդիականացնում է տրանսպորտային ենթակառուցվածքը... Հետևաբար, Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացումը՝ ցանկացած ձևաչափով, կնպաստի փոխադարձ առևտրի ակտիվացմանը և տարածաշրջանում տրանսպորտային զարկերակների ապաշրջափակմանը, խոշոր ենթակառուցվածքային տարածաշրջանային նախագծերի իրականացմանը, և ոչ միայն տարածաշրջանային... Դրա հետ մեկտեղ կարևոր և անհրաժեշտ է հաշվի առնել, որ փոխգործակցության մակարդակի բարձրացման մասին որոշումը կայացվում է ԵԱՏՄ բոլոր անդամ-պետությունների և շահագրգիռ կողմի համաձայնությամբ՝ նման քայլի հնարավոր տնտեսական հետևանքների համակողմանի փորձագիտական ուսումնասիրության արդյունքների հիման վրա»,- նշել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).