Զախարովա․ ՌԴ-ն կնպաստի հարաբերությունների կարգավորման` Անկարայի և Երևանի երկխոսությանը
Ռուսաստանը ողջունում է Անկարայի և Երևանի կողմից երկխոսությունը սկսելու տրամադրվածությունը և պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այդ նպատակով հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական և ողջամիտ քայլ է։ Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ գործընթացին»,-ասել է Զախարովան։
Նրա խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը, ինչպես նաև երկու երկրների և նրանց ժողովուրդների միջև վստահության և բարիդրացիական մթնոլորտի ձևավորմանը:
Այս համատեքստում դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կազմակերպված 3+3 տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի առաջին հանդիպումը, որին մասնակցել են նաև հայկական և թուրքական կողմերի ներկայացուցիչները, նույնպես նպաստում է Հայաստանի և Թուրքիայի միջև մերձեցմանը ձևաչափի մյուս մասնակիցների հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 19:44
В сирийском городе Камышлы в преддверии 24 апреля, 110-й годовщины Геноцида армян, Демократическое армянское молодежное движение организовало акцию протеста перед зданием Высшего совета ООН.
-
2025-04-23 19:43
Католикос всех армян Гарегин II обсудил с представителями бразильских СМИ международное признание Геноцида армян, деятельность и миссию Армянской Апостольской Церкви, программы соцподдержки, оказываемыми церковью армянам Арцаха, а также межцерковные отношения, сообщает пресс-канцелярия Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-04-23 19:41
Школы в Стамбуле будут закрыты в четверг и пятницу, объявил министр образования Турции Юсуф Текин, передает BBC News.
-
2025-04-23 19:39
Европейские страны считают, что любое мирное соглашение, направленное на прекращение войны на Украине с Россией, должно включать в себя «территориальную целостность» страны, выступающей за ЕС, сообщает AFP со ссылкой на источник в офисе президента Франции Эммануэля Макрона.