Գերմանիան երկրում ՌԴ դեսպանատան երկու աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել
Գերմանիան Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել՝ Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործի պատճառով, հայտարարել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Անալենա Բերբոքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Պետական պատվերով կատարված այս սպանությունը, ինչպես այսօր հաստատվել է դատարանի կողմից, գերմանական իրավունքի և ԳԴՀ-ի ինքնիշխանության կոպիտ խախտում է։ Այդ իսկ պատճառով մենք ՌԴ դեսպանին հրավիրել ենք զրույցի։ Ռուսաստանի դեսպանին տեղեկացվել է, որ ՌԴ դեսպանատան երկու աշխատակիցներ անցանկալի անձ են հայտարարվում»,- լրագրողներին ասել է Բերբոքը։
Բեռլինի Գերագույն դատարանը չորեքշաբթի օրը ավելի վաղ ռուսաստանցի Վադիմ Սոկոլովին (Կրասիկով) մեղավոր է ճանաչել Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության մեջ և նրան դատապարտել ցմահ ազատազրկման։ Ցմահ ազատազրկում մեղադրյալի համար պահանջել է դատախազությունը, որը կարծում է, որ սպանությունը կատարվել է «Ռուսաստանի Դաշնության կառավարության պետական գերատեսչությունների առաջադրանքով»։ Պաշտպանական կողմը պնդել է, որ ապացույցների բազան անբավարար է։
2019 թվականի օգոստոսին 40-ամյա Խանգոշվիլիին գնդակահարել էն բեռլինյան Թիերգարտեն այգում։ Կասկածյալը Ռուսաստանի քաղաքացի Վադիմ Սոկոլովն է։ Գերմանական հետաքննության տվյալներով՝ նրա իսկական անունը Վադիմ Կրասիկով է, ենթադրյալ մարդասպանը հեծանվով մոտեցել է Խանգոշվիլիին և կրակել խլացուցիչով Glock 26 ատրճանակից։ Նա տեղում մահացել է։ Այս գործով լսումները Բեռլինում սկսվել են 2020 թվականին։
Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը հայտարարել է, որ Խանգոշվիլիի սպանության գործով Բեռլինի դատարանի որոշումը ակնհայտ ոչ բարեկամական արարք է և առանց արձագանքի չի մնա։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում դատավճիռը համարում են կողմնակալ և քաղաքական, դա լրջորեն սրում է Մոսկվայի և Բեռլինի միջև բարդ հարաբերությունները, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.