Последние новости

ԵՄ-ն հավատարիմ է միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության աջակցությանը

ԵՄ-ն հավատարիմ է մնում միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության աջակցությանը։ Այս մասին ասվում է Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրում։

«Մենք հավաքվել ենք, որպեսզի հաստատենք մեր վճռական հավատարմությունը մեր ռազմավարական, հավակնոտ և հեռատես «Արևելյան գործընկերությանը», որը նախկինի պես ամուր հիմնված է ընդհանուր հիմնարար արժեքների, փոխադարձ շահերի, պատասխանատվության, ներառականության վրա։

Որպես հարևանության Եվրոպական քաղաքականության հատուկ ասպեկտ՝ մեր գործընկերությունը թույլ է տալիս մերձեցնել Եվրոպական միությանը և նրա արևելաեվրոպական գործընկերներին։

Այն ուղղված է կայունության, բարգավաճման և փոխադարձ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև անհրաժեշտ բարեփոխումներին և մեր առջև ծառացած գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին մեր հավատարմությունը առաջ մղելուն՝ ի շահ մեր բոլոր քաղաքացիների:

Մենք կապված ենք մեր հասարակություններում ժողովրդավարության և օրենքի գերակայության հետագա ամրապնդման մեր ընդհանուր վճռականությամբ: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ներառյալ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները, ներառական հասարակությունների ստեղծումը, գենդերային հավասարության խթանումը և միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի լիակատար հարգանքը մնում են մեր գործընկերության հիմնաքարերը և ընկած են մեր համատեղ աշխատանքի հիմքում:

Եվրամիությունը հավատարիմ է մնում իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության, բոլոր արևելյան գործընկերների անկախության և ինքնիշխանության աջակցությանը, հարգելով և պահպանելով ՄԱԿ-ի կանոնադրությունում, 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտում և 1990 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակներն ու սկզբունքները, Փարիզի խարտիան, որ ընկած է խաղաղ և անբաժան Եվրոպայի մեր ընդհանուր տեսլականի հիմքում:

Մենք հաստատում ենք նախորդ գագաթաժողովներում և երկկողմ համաձայնագրերում ստանձնած մեր պարտավորությունները, ինչպես նաև դրանք առաջ տանելու մեր վճռականությունը։ Այդ ճանապարհին բարեփոխումների մեր հավակնոտ օրակարգը և ընդլայնված համագործակցությունը մնում են առաջընթացի և աջակցության անհրաժեշտ նախապայման. բարեկեցության բարձրացում և տարածաշրջանում խաղաղության, կայունության, ճկունության ամրապնդում, հատկապես COVID-19 համավարակի համատեքստում։

Մեր համագործակցությունն ու աջակցությունը հատկապես ուղղված են գլոբալ քաղաքականության հիմնական նպատակներին հասնելուն, ներառյալ Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագիրը և մինչև 2030 թվականը ՄԱԿ-ի օրակարգը և դրա կայուն զարգացման ոլորտում նրա նպատակները:

Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ «Արևելյան գործընկերության» տարածաշրջանի շատ հատվածներում շարունակվող ապակայունացման և միջազգային իրավունքի սկզբունքների խախտումների առնչությամբ, որոնք վտանգ են ներկայացնում խաղաղության, անվտանգության և կայունության համար։ Մենք կոչ ենք անում նոր ջանքեր գործադրել՝ նպաստելու «Արևելյան գործընկերության» տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա։ Հակամարտությունների խաղաղ կարգավորումը, վստահության ձևավորումը և բարիդրացիական հարաբերությունները կարևոր են տնտեսական և սոցիալական զարգացման և համագործակցության համար:

Մենք ողջունում ենք ԵՄ-ի ջանքերը՝ ավելի շատ ներգրավվելու և դեր խաղալու հակամարտությունների կանխարգելման, հակամարտությունների կարգավորման, վստահության ամրապնդման գործում առկա համաձայնեցված ձևաչափերի և բանակցային գործընթացների շրջանակներում կամ աջակցելու համար, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում տեղում ներկայության միջոցով:

Մեր համագործակցության շրջանակն ու խորությունը որոշվում են մեր համապատասխան համաձայնագրերով և կշարունակեն որոշվել ինչպես ԵՄ-ի, այնպես էլ գործընկերների հավակնություններով ու կարիքներով, ինչպես նաև բարեփոխումների տեմպերով և որակով:

Մենք գիտակցում ենք, որ ներկայացված պայմանների և խթանիչների վրա հիմնված ԵՄ-ի մոտեցումը («ավելին՝ էլ ավելիի դիմաց» և «ավելի քիչ՝ էլ ավելի քիչի դիմաց») կշարունակի օգուտ բերել այն գործընկերներին, որոնք ավելի շատ են մասնակցում բարեփոխումների իրականացման գործին:

Մենք հաստատում ենք յուրաքանչյուր գործընկերոջ ինքնիշխան իրավունքը՝ ընտրելու հավակնությունների և նպատակների մակարդակը, որին նա ձգտում է Եվրամիության հետ հարաբերություններում։ Մենք ընդգծում ենք, որ սա կառուցողական գործընկերություն է, որն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ կոչված է նպաստելու բոլոր հարևան երկրների խաղաղությանն ու բարգավաճմանը։ «Արևելյան գործընկերությունը» կմնա ներառական և ճկուն՝ թույլ տալով համատեղ լուծել ընդհանուր տարածաշրջանային և գլոբալ խնդիրները մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ավելի խորը ոլորտային համագործակցության և փոխանակումների միջոցով:

Այս առումով մենք ընդգծում ենք մեր հատուկ նպատակը՝ ընդլայնել և սատարել տարածաշրջանային համագործակցությունը «Արևելյան գործընկերությունում», ներառյալ կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ամրապնդումը»,- ասվում է հռչակագրում, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ