Последние новости

Մակրոն․ «Մենք երբեք չենք լքի հայերին»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter–ի իր էջում հայերի մասին գրառում է արել և տեսանյութ հրապարակել, որում երևում է, թե ինչքան ջերմ են իրար ողջունում Ֆրանսիայի նախագահն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք երբեք չենք լքի հայերին։ Մենք միշտ կփնտրենք լուծումներ տևական խաղաղության հաստատման համար։ Ես կոչ եմ անում, որ տոնական շրջանը մարդասիրական առաջընթացին, խաղաղությանը միտված լինի»,–տեսանյութին կից գրել է Մակրոնը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը, Էմանուել Մակրոնն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Բրյուսելում։

Մինչ այս հանդիպումը Փաշինյանը մասնակցել էր Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են ԱԼԳ մասնակից պետությունների` Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի առաջնորդները, ինչպես նաև Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ