Վանաձորի ավագանու անդամ․ Թույլ չենք տալու, որպեսզի խաթարվի վանաձորցիների կամքն ու ցանկությունը
Խոշորացված Վանաձոր համայնքի «Հայրենիք» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված, համայնքի ավագանու նորընտիր անդամ Վահե Դոխոյանը դիմել է Վանաձոր, Գուգարք, Շահումյան և Դարպաս համայնքների բնակիչներին, տեղեկացնում է News.am-ը։
«Իշխանությունների ապօրինի գործողությունների հետևանքով ձերբակալվել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը։
Չնայած Վանաձոր համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի տեղական քաղաքական թիմը հանդես է եկել «Մամիկոն Ասլանյան» դաշինքի մրցակից ուժ, սակայն՝ որպես մեր օգտին քվեարկած վանաձորցիների լիիրավ ներկայացուցիչներ, դատապարտում ենք մեր համայնքի բնակիչների ձայների մեծամասնությունը ստացած դաշինքի ղեկավարի նկատմամբ փաստացի քաղաքական հետապնդման բոլոր փորձերը։
Իշխանությունների նման ապօրինի գործելաոճը որակում ենք Վանաձոր համայնքի անխտիր բոլոր բնակիչների ազատ կամարտահայտության արդյունքների և ժողովրդավարության տարրական նորմերի ոտնահարում, մեր բնակիչների վստահությունը վայելող ընդդիմադիր քաղաքական գործիչներին լռեցնելու և ասպարեզից դուրս մղելու անթաքույց ու ապարդյուն փորձ։
Հավաստիացնում ենք, որ մեր ունեցած բոլոր հնարավորություններով և միջոցներով թույլ չենք տալու, որպեսզի խաթարվի վանաձորցիների կամքն ու ցանկությունը՝ ունենալու հենց իրենց ընտրության արդյունքում ձևավորված տեղական ինքնակառավարման մարմին։
Անկոտրում պայքարելու ենք, որպեսզի ձեր տված յուրաքանչյուր քվե հասնի իր նշանակությանը։
Վանաձորի նորընտիր ավագանու անդամ, «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյան»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:20
Посольство РФ в Израиле рекомендует россиянам покинуть страну до нормализации обстановки. Об этом 16 июня сообщил российский посол Анатолий Викторов.
-
2025-06-16 13:16
После вчерашнего намека Израиля, похоже, Азербайджан наконец решил исполнить волю Тель-Авива.
-
2025-06-16 13:12
Тегеран продолжает придерживаться обязательств по договору о нераспространении ядерного оружия и по-прежнему считает, что такому оружию не место на Ближнем Востоке. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства Исламской республики Эсмаил Багаи.
-
2025-06-16 13:10
В советское время для армянской церкви делось больше, чем при нынешних властях Армении. Об этом заявил предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.